Լուիզա Ղամբարյանը ծանր հիվանդ է. այսօրվա ներկայացումը հետաձգվել է
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հետաձգվել է «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը՝ Լուիզա Ղամբարյանի հիվանդ լինելու պատճառով։
«Հարգելի հանդիսատես, Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով այսօրվա «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է հունիսի 15-ին՝ ժամը 20։00-ին:
Հայցում ենք ձեր ներողամտությունը։
Լուիզան խոստանում է՝ ինչ գնով էլ լինի, իր ծննդյան օրը՝ հունիսի 15-ին ոտքի կկանգնի, և ներկայացումը կկայանա»,- գրել է Շահվերդյանը։