Նոր նշանակում՝ կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում նոր նշանակում է արել։
Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝ Գագիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։
Նշենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Առաքելյանը, որը երեկ, իր դիմումի համաձայն, ազատվեց պաշտոնից։