System of a Down-ի շրջագայությունից ստացված հասույթի մի մասը կուղղվի Հայաստանի երեխաներին և ծերերին
System of a Down ռոք խմբի եվրոպական շրջագայությունից ստացված հասույթի մի մասը կուղղվի Հայաստանի երեխաներին և ծերերին օգնելուն՝ տարբեր ծառայությունների միջոցով: Այս մասին Սերժ Թանկյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«SOAD-ի բարեգործության VIP-փաթեթների ձեռքբերման դեպքում դուք կստանաք մեր համերգի տոմսը ձեր քաղաքում, հնարավորություն՝ հանդիպել ու շփվել խմբի մասնակիցների հետ, ինչպես նաև եզակի հնարավորություն՝ աջակցելու միջոցներ հավաքել Հայաստանի երեխաներին և մեծահասակներին օգնելուն՝ տրամադրելով տարբեր ծառայություններ»,- գրել է Թանկյանը:
Խմբի եվրոպական շրջագայությունը մեկնարկում է հունիսի 1-ից՝ Ցյուրիխում: Հասույթը տրամադրվելու է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: