Խիստ վերահսկողություն կսահմանվի թունաքիմիկատների իրացման հարցերի նկատմամբ
Գյուղնախարարությունում քննարկվել են Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցերը: Անդրադառնալով խնդրին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Խիստ վերահսկողություն կսահմանվի թունաքիմիկատների իրացման կետերի, ժամկետանց պարարտանյութերի պահեստավորման, պահպանման, ինչպես նաև ոչնչացման գործընթացների վրա»,- նշել է վարչապետը։