Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մշակույթ

«Որ չկորչեն անհետ»․ ՆԱՄ-ում տեղի ունեցավ նոր վավերագրական ֆիլմի ցուցադրություն (ֆոտո, վիդեո)

Մայիսի 31-ին «Նարեկացի» արվեստի միությունը հանրության ուշադրությանը ներկայացրեց «Որ չկորչեն անհետ… Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» նոր վավերագրական ֆիլմը՝ երբևէ չցուցադրված կադրերով, և Ռոքֆելերի արխիվային կենտրոնից վերցված Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի՝ 1915-1929 թվականներին ստեղծված լուսանկարների հավաքածուն. միջոցառմանը ներկա էր նաև Մերձավոր Արևելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ֆիլմի պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը:

Միջոցառումը մեկնարկվեց տերունական աղոթքով: Աբխազիայի հոգևոր հովիվ տեր Սեթրակ Ազնավուրյանը աղոթք կարդալով հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին:

-Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ցեղասպանությունից հետո: Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն ամերիկացիների խորհրդանիշն է, եթե նրանք չօգնեին, ոչ միայն բազմաթիվ որբեր ողջ չէին մնա, այլև հետո միլիոնավոր հայեր չէին ծնվի: Շատ հայեր չգիտեն այս մասին: Ես ուզում եմ բոլորն իմանան, թե ինչ ջանք ու եռանդ է ներդրել Շանթ Մարտիրոսյանը, որպեսզի այս ֆիլմը ծնվի, և շատ կարևոր է այն փաստը, որ այն տարածվի մեր միջոցով: Նա, չխնայելով իր ժամանակը, ֆինանսներն ու առհասարակ ոչինչ, նկարահանել է այս ֆիլմը, որը շատ կարևոր է մեզ համար, – իր ելույթն այսպես սկսեց «Նարեկացի» արվեստի միության հիմադիր Նարեկ Հարությունյանը:

Ֆիլմի դիտումից հետո «Նարեկացի» արվեստի միությունը Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ իր խորին երախտագիտությունը հայտնեց ազնվասիրտ Շանթ Մարտիրոսյանին` արժևորելով նրա վեհ առաքելությունը և ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև հայ ժողովրդի արդար պահանջների գործում:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ զրույց-քննարկում, որի ընթացքում ֆիլմի պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Վավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության ժամանակ փախստականների ճգնաժամային իրավիճակին անդրադարձած Ամերիկայի հերոսական արձագանքի մասին է, որը նոր լույսի ներքո է դիտարկում պատմական իրադարձությունները։ Ֆիլմը նկարահանվել է Մերձավոր Արևելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Շանթ Մարտիրոսյանի և բազմաթիվ մրցանակների արժանացած ռեժիսոր Ջորջ Բիլարդի կողմից. այն պատմում է հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձությունների ընթացքում «Նիըր իսթ Ռիլիֆ» ամերիկյան մարդասիրական ընկերության կարևոր դերակատարման մասին, երբ բազմաթիվ ամերիկացիներ օգնություն ցուցաբերեցին ծայրահեղ տանջալից պայմաններում գտնվող միլիոնավոր հայ, հույն և ասորի փախստականներին:

Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը, ներշնչված ցեղասպանության ժամանակ իր տատիկի և պապիկի փախուստի ու գոյատևման պատմությամբ, նշում է, որ այս ֆիլմը ստեղծել է, ոչ թե պարզապես հիշելու նրանց, ում կորցրել է Հայոց ցեղասպանության ժամանակ, այլ լույս սփռելու ամերիկյան պատմության կարևոր փուլի վրա, երբ շարքային քաղաքացիները միասին կանգնեցին և դիմակայեցին անարդարությանը՝ փրկելով 132.000 որբերի կյանք:

Ֆիլմը Հայաստանում հայերեն թարգմանությամբ ներկայացվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից։

Նշենք, որ 2013 թվականի մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է «Հետքերով որբերի հայոց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: «Նարեկացի» արվեստի միության, ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով առաջին անգամ ներկայացվեց Ռոքֆելերի արխիվային կենտրոնի՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի՝ 1915-1929 թվականներն ստեղծված բացառիկ լուսանկարների հավաքածուն: Արխիվային լուսանկարները ցուցադրվել են նաև «Նարեկացի» արվեստի միությունում և Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը, որից հետո միությունը ցուցադրված լուսանկարները նվիրել է մանկատանը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին , ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, Ազգագրագետ, բանագետ Արուսյակ Սահակյանը, բժիշկ Հայկազ Սարգսյանը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր Վահագն Գարագաշյանը, ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, օպերատոր Վարդան Հովհաննիսյանը, կոմպոզիտոր, դաշնակահար, թառահար Արտեմ Խաչատուրը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, քաղաքագետ Արա Պապյանը և այլ արվե ստագետներ ու մտավորականներ:

Տեսանյութն՝ այստեղ

narekaci1 narekaci2 narekaci3 narekaci4 narekaci5 narekaci6 narekaci7 narekaci8