Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Հասարակություն

Ադրբեջանական ագիտպրոպը միայն վայրահաչոցներով մարտադաշտում հաջողության չի հասնի

Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից երեկ՝ մայիսի 31-ին, տարածած հերթական ապատեղեկատվության և սպառնալիքների ու հասարակական հետաքրքրություն ունեցող այլ հարցերի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ:

-Պարո՛ն Հասրաթյան, երեկ՝ մայիսի 31-ին, ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց ԱՀ ՊԲ-ի կողմից հրադադարը խախտելու և, միևնույն ժամանակ, ականանետերից իրենց բնակավայրերը արկակոծելու մասին: Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

– Ես արդեն առիթ եմ ունեցել տվյալ հարցին պատասխանելու և լրիվությամբ հերքել եմ հակառակորդի ագիտպրոպի կողմից մայիսի 31-ին տարածված այդ և մյուս ապատեղեկատվությունները: Խոսքը մասնավորապես վերաբերում է երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից հորինված և շրջանառության մեջ դրված «մեղադրանքի» ու երևակայական հաջողությունների հետ կապված հաղորդագրություններին, որոնցում ադրբեջանական կողմը մի դեպքում հայկական զինուժին է վերագրում իրենց բնակավայրերին ականանետային հարվածներ հասցնելու անհիմն մեղադրանքը, իսկ մեկ այլ դեպքում՝ բարձրագոչում, թե իբր իրենց կողմից նույն օրը «ոչնչացվել է հակառակորդի մեկ կրակակետ» և «հատուկ միջոցներով կլանվել տեսադիտարկման մեկ սարք»:

Կրակակետի և տեսադիտարկման սարքի «ոչնչացման» կամ «կլանման» մասով ասեմ, որ այդ տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական պրիմիտիվ քարոզչության տիպիկ օրինակ: Ինչ վերաբերում է խաղաղ բնակավայրերի արկակոծմանը, ապա պետք է ասեմ, որ տվյալ մարտավարությունը հայկական կողմին հատուկ չէ ոչ միայն այսօրվա՝ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» պայմաններում, այլև անգամ ամենաթեժ ու դաժան մարտական գործողությունների ժամանակ, ինչը չի կարելի ասել հակառակորդ կողմի մասին: Ավելին, որպեսզի հստակ պատկերացնեք Բաքվի ռազմական ագիտպրոպի սադրիչ հրապարակումների անհիմն ու ապակողմնորոշիչ էությունը, տեղեկացնեմ, որ ապրիլի 30-ին և լույս 31-ի գիշերն ու գրեթե ողջ օրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել:

– Բացի մեղադրանքից ադրբեջանական կողմն իր տարածած հաղորդագրության վերջում հայտարարեց, որ «հայկական կողմի նման սադրանքները շարունակվելու դեպքում» իրենց տրամադրության տակ եղած հրետանային միջոցներից կրակի տակ կառնեն մարտագծից ավելի մեծ խորությամբ գտնվող հայկական բնակավայրերը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

– Նման շինծու մեղադրանքից հետո ամպագոռգոռ հայտարարություններով հանդես գալը ադրբեջանական ագիտպրոպին հատուկ գործելաոճ է: Մեր բանակի թիվ մեկ խնդիրը հարազատ ժողովրդի անվտանգության լիարժեք ապահովումն է, իսկ մենք դրան պատրաստ ենք ցանկացած պահի և ցանկացած պարագայում, մանավանդ, որ հայկական բանակն ունի ոչ միայն իր առջև դրված խնդրի կատարմանը լավագույնս տիրապետող զինվոր, այլև հակառակորդի զինատեսակներին իր մարտավարատեխնիկական հատկանիշներով գերազանցող հնարավորություններ: Ադրբեջանական ագիտպրոպը պետք է գոնե մի բան լավ հասկանա՝ տեղեկատվական դաշտում անընդհատ հանդես գալ բարձրագոչ հայտարարություններով ու վայրեհաչոցներով, դեռևս չի նշանակում իրական մարտադաշտում հասնել հաջողության: Սա է սովորեցնում պատերազմների, ադ թվում նաև մեր պատերազմի փորձը:

– Եվ վերջում, օգտվելով առիթից, ևս մեկ հարց՝ ինչո՞վ է պայմանավորված առաջնային գծում տիրող օպերատիվ իրավիճակի վերաբերյալ ամենօրյա հաղորդագրությունների տարածման պարբերականության փոփոխությունը:

– Ասեմ, որ վերջին շրջանում ԶԼՄ-ները բավականին հաճախ են այս հարցով դիմում բանակի հրամանատարությանն ու, մասնավորապես՝ մամուլի պատասխանատուներին: Այս կապակցությամբ փորձեմ շատ հակիրճ ներկայացնել իմ տեսակետը: Բոլորս ու, հատկապես բանակի հետ առնչվող լրագրողները, մի բան պետք է հստակ գիտակցենք, որ այն որոշումները, որոնք կայացվում են մեր զինված ուժերում, խորապես մտածված են, և դրանք բխում են ոչ թե հանրային հետաքրքրությունները բավարարելու անհրաժեշտությունից, այլև բացառապես պայմանավորված են ռազմամարտավարական բնույթի խիստ կարևոր նշանակության խնդիրներ լուծելու պահանջով: Սա ռազմական գործի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որը պետք է յուրաքանչյուրս հասկանանք և հարգենք: