Գագիկ Գրիգորյանն ազատվել է տրանսպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Գագիկ Գրիգորյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 1-ի նիստում:
Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում էր կայացրել Գրիգորյանին տրանսպորտի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին: