«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը զայրացրել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Ազնավուր» համերգը: Համերգին ներկա են գտնվել նաև Սերժ և Ռիտա Սարգսյանները: Սակայն մինչ համերգի սկսվելը, թատրոնի երկու մուտքերի մոտ անհարմար իրավիճակ է ստեղծվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիները, որոնք եկել էին Ազնավուր վայելելու, տոմսերը ձեռքներին՝ ավելի քան 30 րոպե մնացել են մուտքերի մոտ կանգնած, քանի որ Սերժ Սարգսյանի թիկնազորը շրջափակել է թատրոնի և ծառայողական, և կենտրոնական մուտքերը: Իսկ մարդիկ 15 հազար դրամ գումար են տվել, որպեսզի ներկա գտնվեն համերգին: Նրանք նույնիսկ սպառնացել են պատռել տոմսերը: Բարեբախտաբար, ի վերջո, թույլ են տվել հանդիսատեսին ներս մտնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում