Ես ընդհանրապես չէի ուզի Սերժ Սարգսյանը լիներ на политической арене. Ռիտա Սարգսյան (տեսանյութ)
Երևի ցավալի է, որ Հայաստանում ամեն 10-րդ անչափահասն աշխատում է: Այդ մասին ասել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը՝ կասկածի տակ դնելով անչափահաս աշխատողների թվի վերաբերյալ վիճակագրության հավաստիությունը:
«Մեծերի համար աշխատանք չկա՞, անչափահասների համար աշխատանք կա՞: Էդ չեմ հասկանում, էդ ո՞նց ու որտե՞ղ են աշխատում: Պիտի հլը իմանանք այդ վիճակագրությունը ճի՞շտ է, թե՞ էլի մոտավորապես»,- ասել է Ռիտա Սարգսյանը:
Հարցին, թե ինքը կուզե՞ր, որ Սերժ Սարգսյանը շարունակեր պաշտոնավարել, առաջին տիկինը նշել է. «Ես ընդհանրապես չէի, որ ինքը սկզբից նախագահ դառնար, ես չէի ուզի լիներ на политической арене այսպես ասած»:
Արդյոք տիկին Ռիտան խորհուրդներ տալի՞ս է Սերժ Սարգսյանին հարցին, նա պատասխանել է. «Վայ, ի՞նչ եք ասում: Ես չեմ սիրում ընդհանրապես այն կանանց, կին ասելով՝ տիկնանց, ովքեր պիտի խորհուրդ տան ամուսնուն: Ո՞ց կարող եմ ես խորհուրդ տալ: Ես դեմ եմ դրան: Կյանքում չեմ տա ու չեմ հարգի այն տղամարդուն, որը պիտի, ասենք թե, լսի իմ խորհուրդը՝ գործի մեջ»:
Տեսանյութը՝ 1in.am-ի