Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Քաղաքականություն

Տարոն Մարգարյանը խանդո՞ւմ է Շահեն Հարությունյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքի ու քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու փոխարեն, իր բազում «այիբներին» ավելացրել է ևս մեկը։ Նա այժմ նոր «գործառույթ» ունի՝ քաղաքապետի պաշտոնի հետ այս անգամ «ստանձնել» է նաև «գործ տվողի» պարտավորությունը։ Կամ, այսպես ասած, Տարոն Մարգարյանը քաղաքապետից վերածվել է «գործ տվողի»։

Նրա թեթև ձեռքով՝ 18-ամյա Շահեն Հարությունյանին սպառնում է ազատազրկում։ Հիշեցնենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահից հետո, Երևանում զանգվածային միջոցառումներ կազմակերպելու համար, ընդդեմ Շահեն Հարությունյանի վարչական դատարան է դիմել ոստիկանությունը, որի «դաբրոն» տվել է Տարոն Մարգարյանը։ Կամ, պաշտոնական ձևակերպմամբ, Տարոն Մարգարյանը հաստատել է ոստիկանության հայցն ընդդեմ Շահեն Հարությունյանի։

Նկատենք, որ պատանի Շահենը 2013-ի նոյեմբերի 5-ի գործով արդեն իսկ 4 տարվա պայմանական ազատազրկման է ենթարկվել։ Այժմ Շահենին ուղարկվել է 5 վարույթ, որոնցից երկուսը, նախնական տվյալներով, ընդունվել է վերաքննիչ դատարան։ Ու եթե մյուսները ևս ընդունվեն, ապա Շահենը կարող է հայտնվել ճաղերի հետևում։ Ահա այսպես հեշտ ու հանգիստ խղճով քաղաքապետը որոշել է հաշվեհարդար տեսնել մի երիտասարդից, ով երկու ամիս առաջ, առանց իրեն զգուշացնելու, նստացույց ու խաղաղ երթ է կազմակերպել։

Իհարկե, չի քննարկվում այն, որ «Հաց բերող» Արթուրի մահից հետո կազմակերպված այդ ակցիաները եղել են ինքնաբուխ, որի դեպքում, քաղաքապետարանին տեղեկացնելու կարիք չի լինում։ Այլ կերպ ասած՝ ոչինչ անօրինական տեղի չի ունեցել։ Հատկապես երբ Շահենն ինքն է ասում, որ իրենց բոլոր քայլերն այդ ժամանակ համաձայնեցրել են ոստիկանության հետ և կարգազանց չեն եղել։

Բայց Տարոն Մարգարյանն իրեն հատուկ դրսևորմամբ, քնից զարթնել ու որոշել է՝ 18-ամյա պատանուն հարկավոր է պատժել։ Իհարկե, Մարգարյանը կարող էր ավելի վաղ դա անել, բայց հանգամանքները թույլ չէին տալիս․ չնայած այն բանին, որ նստացույցերն ու երթերը շարունակվել են 7 օր, սակայն, ոչ ոք այդ օրերի ընթացքում Շահենին ու նրա ընկերներին չի զգուշացրել դադարեցնել ակցիան, մինչև նրանք իրե՛նք չեն դադարեցրել այն։

Եթե անօրինական էր, ապա ինչո՞ւ այն ժամանակ պարոն քաղաքապետը չէր զբաղվում խնդրով։ Թե՞ առջևում ընտրությունների էին, և մի կողմից զբաղված էր նախընտրական սուտ խոստումներով, մյուս կողմից՝ նա մտավախություն ուներ, որ Շահենի դեմ հայց ներկայացնելն ու նրան դատի տալը պարզապես սև բիծ կլիներ իր ու Հանրապետականի չեղած վարկանիշի վրա։

Տարոն Մարգարյանն այսօր մի ստորագրությամբ «ոչնչացնում» է հասարակության համար վտանգ չներկայացնող, ավելին՝ ի տարբերություն իրեն, այդ հասարակության ճակատագրով մտահոգված ու նույն հասարակության համար կանգած պատանուն։ Շահեն Հարությունյանն իր այս պայքարն սկսել է դեռ 14 տարեկանից՝ կանգնելով իր հոր՝ Շանթ Հարությունյանի կողքին ու մնալով նրա գործին անդավաճան։ Ու չի բացառվում, որ Տարոն Մարգարյանի մեջ խոսում է նաև խանդը, քանի որ, որպես այդպիսին, ինքը իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի արժանի հետնորդը այդպես էլ չդարձավ։

NEWSPRESS.am