Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Տեսանյութ

Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը՝ Տուգոն իր աղջկան չի առևանգել (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի ( հայտնի է Տուգո մականվամբ) անվան շուրջ ինտրիգ է հասունացել:

Վերջինիս նախկին կինը՝ 34-ամյա Լուսինե Ավագյանը ու նրա մայրը հաղորդում են տվել Նոր Նորքի ոստիկանություն առ այն, թե իբր Արսեն Ավագյանն առևանգել է իր աղջկան՝ 7-ամյա Քրիստինային:

Այս մասին լուրը NEWSPRESS.am-ը փորձեց ճշտել Արսեն Ավագյանի փաստաբանից՝ Գայանե Լյուդվիգյանից:

Փաստաբանը, ներկայացնելով կատարվածըմ պատմեց, որ երեկ՝ հունիսի 3-ին, Արսեն Ավագյանը պատահական երեխային տեսնում է խաղալիս: Նա մոտենում է աղջկան և գրկում նրան: Երեխան ուրախ փաթաթվում է հորը: Աղջկա և հոր հանդիպմանը այդ ժամանակ փորձում են խոչընդոտել Լուսինեի ծնողները, ովքեր մոտենալով նրանց՝ արգելում են Արսեն Ավագյանին շփվել աղջնակի հետ: Այդ ժամանակ Ավագյանն առանց երկար-բարակ մտածելու, ինքնաբուխ գրկում է երեխային ու նստեցնում իր մեքենան: Լուսինեի հայրն արագ մոտենում է մեքենային ու ինքնապաշտպանության համար նախատեսված արցունքաբեր գազ է փչում մեքենայի մեջ, որից վնասվում է Արսեն Ավագյանի տեսողությունը:

Լուսինեի հայրը փաստորեն անտեսել է այն հանգամանքը, որ այդ նույն գազից կարող էր վնասել նաև թոռնուհուն, ով արդեն նստած է եղել մեքենայի մեջ: Նկատենք, որ այդ գազն առաջացնում է հազ, սրտխառնոց, ժամանակավորապես տեսողության կորուստ և դժվարացնում է շնչառությունը: Ու չնայած այդ ամենին՝ նա վտանգի է ենթարկել նաև 7-ամյա Քրիստինային:

Ամեն դեպքում, Արսեն Ավագյանին հաջողվում է երեխային տանել իր տուն:

«Այժմ երեխան Արսեն Ավագյանի մոտ է, բայց այստեղ մարդուն առևանգելու հանցակազմի գործողություններ չկան, քանի որ նա, ինչպես և մայրը, երեխայի ծնողն է և, օրենքով սահմանված կարգով, ծնողներն ունեն հավասար իրավունքներ ու պարտավորություններ երեխայի նկատմամբ: Հատկապես Քր. օրենսգրքի 131 հոդվածի հատկանիշներ չի պարունակվում և հաղորդմանն ընթացք չի տրվի»,-ասում է փաստաբան Լյուդվիգյանը, ում խոսքով մինչ այդ Արսեն Ավագյանն իր աղջկան չէր տեսել շուրջ մեկ տարի:

Նկատենք, որ այս պահին երեխայի բնակության վայրը որոշելու մասին գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում. դատաքննությունը նախապատրաստական փուլում է:

Մինչ այս նախկին պատգամավորը տարբեր միջոցներով՝ գրավոր, բանավոր, էլեկտրոնային ու ինտերնետային տարբերակներով, բազմիցս փորձել է Լուսինե Ավագյանի հետ համաձայնության եզրեր գտնել՝ աղջկան տեսակցելու առաջարկության շուրջ: Սակայն վերջինս անընդհատ մերժել է ամուսնուն՝ միևնույն ժամանակ դատարանին ներկայացնելով, թե իբր ինքը չի խոչընդոտում հանդիպմանը:

Լուսինե Ավագյանը, վայբեր-կապի միջոցով փորձել է բանակցել Արսեն Ավագյանի հետ՝ երեխային տեսակցելու հարցի շուրջ՝ առաջ քաշելով գույքային պահանջներ: Դրանից հետո, Լուսինեն իր 7-ամյա աղջկան երկրից գաղտնի դուրս է տարել: 2016-ին, ամբողջ մեկ ամիս, Քրիստինան գտնվել է օտար մարդկանց խնամքի տակ՝ առանց մոր ներկայության: Երեխայի անհետացման պահից բանակցությունները դադարեցվել են:

«Այդ ընթացքում Լուսինեն միայնակ եկել է Հայաստան, երեխային մեկ ամիս թողնելով չգիտենք որտեղ, ում մոտ ու ինչ պայմաններում, դիմում գրել, որ երեխային դպրոցից ազատի և կրկին մեկնել է»,-ներկայացնում է փաստաբանը:

Երեխայի՝ Հայաստան վերադառնալուց հետո, Լուսինեն, որոշ պահանջների դիմաց, առաջարկել է Արսենին հանդիպել երեխայի հետ՝ իր հայրական տանը: Այս առաջարկը մերժվել է Արսեն Ավագյանի կողմից, քանի որ բացի այն, որ բնակարանը փոքր է ու անհարմար աղջկա հետ հանդիպման համար, հանդիպումը պետք է լիներ Լուսինեի ու նրա ծնողների ներկայությամբ, ովքեր անհիմն սուտ հայտարարություններ են տվել Արսեն Ավագյանի վերաբերյալ, թե իբր նա սպառնում է իրենց:

Ընդունվել է Արսեն Ավագյանի կողմից առաջ քաշված վայբեր-կապով շփման առաջարկը, որը սակայն իրականում չի գործում: Ամեն անգամ, երբ հայրը զանգում է, մայրը տարբեր պատճառաբանություններով, հեռախոսը երեխային չի փոխանցում:

«Մենք նույնիսկ դատարան ենք դիմել երեխայի տեսակցության կարգ սահմանելու միջնորդությամբ, բայց դատարանը մերժել է քանի որ հայցի ապահովվման սահմաններում դատարանը նման լիազորություն չունի՝ մինչև դատական ակտ կայացնելը»,-ասում է Գայանե Լյուդվիգյանը:

Նրա խոսքով՝ ըստ էության դատական ակտով կորոշի երեխայի բնակության վայրը, թե նա որտեղ կապրի, բայց մինչ այդ երեխան պետք է գտնվի այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում:

«Կարծում եմ՝ նորմալ է, որ երեխան կարող է ապրել հոր մոտ՝ մինչև դատական ակտը, հատկապես որ երեխան շատ լավ է զգում իրեն: Երեխան կարոտել էր հորը, իր սենյակը, իր խաղալիքները… Քրիստինան շատ ուրախ է, որ հոր մոտ է»:

Ներկայացնում ենք լուսանկարներ և տեսանյութ, որտեղ Քրիստինան ուրախ ու անհոգ խաղում է իր սիրած խաղալիքներով՝ Արսեն Ավագյանի տանը:

Qristina Qristine 2 Qristine 3Qristina 1

Տեսանյութ.