Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Արխիվ

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքեր, ձերբակալվել է Գեղարքունիքի դատախազը

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր: Այդ մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրենց լիազորությունների իրականացման արդյունքում օրենքով սահմանված կարգով ստացված փաստական տվյալները ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ:

Նշված փաստերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի, 312-րդ հոդվածի և 313-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով իրականացված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, հստակ պլանավորված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի «Սև հողեր» կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում խմբի կողմից զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողներն իրենց որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանին, ով ստացել է կաշառքը սակայն չի կատարել խոստումը, 2015թ. հուլիսի 1-ին Գ.Գ-ն կալանավորվել, ապա դատի է տրվել:

Նույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողները Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ-ի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Մ-ի միջոցով գործով վարույթ իրականացնող՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու, նույն գործով մեղադրյալ՝ իրենց դստեր ամուսին Մ.Կ-ին պատասխանատվությունից ազատելու նպատակով: Ա.Պետրոսյանը 2016թ. մարտի 18-ին կայացրել է պայմանավորված դատական ակտը:

Գործով մեղադրող դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անօրինական և անհիմն լինելու պատճառաբանությամբ բեկանել է նշված դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զ.Գ-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր Վ.Վարդանյանը խմբով նշված քաղաքացու ամուսնուց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վ.Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:

Քրեական գործով կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ Կ.Գ.-ն, Մ.Գ.-ն, Գ.Գ.-ն և վերջին գործով միջնորդ Է.Չ.-ն, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ: Կաշառք տալուն օժանդակելու համար ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ.-ն և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Կ.-ն: Նույն գործով կաշառք ստանալու համար ձերբակալվել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին և դատավոր Վ. Վարդանյանին կաշառք ստանալու համար որպես մեղադրյալ ներգրավելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ Նախագահին առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը 05.06.2017թ. միջնորդությամբ դիմել է Արդարադատության խորհրդին, որի՝ նույն օրվա որոշումներով Ա. Պետրոսյանի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են:

Վ. Վարդանյանի վերաբերյալ միջնորդությունները քննարկվելու են 06.06.2017թ.:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: