Վաճառքի հանված բարեգործական արկղերի գործով լրացուցիչ հարցաքննություն է ընթանում (տեսանյութ)
Այսօր NEWSPRESS.am կայքի հիմնադիր Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը, վաճառքի հանված բարեգործական արկղերի բացահայտման գործով հրավիրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ լրացուցիչ հարցաքննության։
Հիշեցնենք, որ 2016թ․ հունվարին կայքի թղթակիցը պատահաբար բացահայտել էր, որ Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասում վաճառքի են հանվել Գերմանիայից Հայաստան ուղարկված բարեգործական արկղերի պարունակությունը՝ սնունդ և մանկական հագուստ։
Նախաքննությունը շարունակվում է։