Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասինՖրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչըԻշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժեր
Հասարակություն

Դիմում-բողոք՝ Արթուր Դավթյանին և Գեորգի Կուտոյանին

«Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավի» անհատ ձեռներեց դիմում բողոք է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

ԴԻՄՈՒՄ –ԲՈՂՈՔ

/կատարված հանցագործությունների նկարագրությունը/

Աճուրդին մասնակցել եմ 29.03.2011 թվականին և շահել, աճուրդին մասնակցելու կապակցությամբ վճարել եմ 01.04.2011 թվականին 2.160.000 ՀՀ դրամ: 31.03.2011 թվականին դիմել եմ մաքսատան վարչություն Գագիկ Խաչատրյանին չստանալով պատասխան 06.06.2011 թվականին գրել եմ երկրորդ դիմումը, որպեսզի մարդատար վագոնները դեմոնտաժելուց հետո տեղափոխեմ Իրանի Ջուլֆա քաղաք, վերանորոգման նպատակով, նպատակ ունենալով վերանորոգումից հետո, վարձակալական հիմունքներով, տրամադրել Իրանի Երկաթգծին, շահույթ ստանալու ակնկալիքով:

26.04 2011 թ-ին «Հակոբ Հրանտի Նազարի Դեխնավի» ԱՁ-ի և «ՀարավԿովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերության միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, համաձայն, որի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը /այսուհետ ՎաՃառող/ պարտավորվել է «Հակոբ Հրանտի Նազարի Դեխնավի» ԱՁ-ին /այսուհետ գնորդ/ սեփականության իրավունքով հանձնել 72 /յոթանասուներկու/ հատ դուրս գրված մարդատար վագոններ, 108.000.000 (մեկ հարյուր ութ միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով), (ներառյալ ԱԱՀ-ն ), իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել դրանք և վճարել դրանց դիմաց՝ պայմանագրով սահմանված կարգով ու գնով:

Վարձակալել եմ երկաթգծի տուպիկ Աբովյան քաղաքում և Երասխավանում սկսել դեմոնտաժման աշխատանքներ:

Թվով 44 մարդատար վագոնները ստանալու համար, փուլային տարբերակով, «ՀԿԵ» ՓԲԸ-ին 12.05.2011 թից մինչև 22.06.2011 թ-ն ընկած ժամանակահատվածում կանխիկ վճարել եմ 36.576.000 ՀՀ դրամ գումար և 22.06.2011 թ-ից մինչև 23.09.2011թ-ն ընկած ժամանակահատվածում համաձայն իմ կողմից «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրված հանձնարարականով փոխանցվել է 28.300.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուրը՝ 64.876.000 ՀՀ դրամ գումար:

Վճարված գումարի դիմաց 16.05.2011թ-ից մինչև 17.09.2011 թ-ը ստացել եմ 44-ի փոխարեն 39 մարդատար վագոններ (առաջին խմբաքանակը 16.05.2011թ 2-րդ խմբաքանակ 01.09.2011թ, 3-րդ խք 17.09.2011թ.)

Բոլոր 39 մարդատար վագոնները առուվաճառքի պայմանագրով վաճառել եմ «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին, որի դիմաց նշված կազմակերպությունը պետք է ինձ վճարեր 108.106.000 ՀՀ դրամ գումար, 58.300.000 /ըստ հանձնարարականի/ + 49.806.000 /փոխանցում Ա/Ձ-ի հաշվեհամարին/:

Մաքսատան կադրերի վարչության պետ՝ Հովիկ Ավետիսյանից ստացել եմ մաքսատան պետի մերժողական պատասխանն արտահանման համար, թեկուզ Հ. Ավետիսյանը ինձանից պահանջել էր տոննային 100 ԱՄՆ դոլար արտահանման համար կաշառք, ես համաձայնվել էի: Հովիկ Ավետիսյանը այդ օրն ինձ ասաց թե մոռացի, որ քեզ արտահանման թույլտվություն տան, մաքսատան պետը ունի մի կազմակերպություն «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ անունով, նրա տնօրենն է Լուսինե Գալստյանը, ես կարող եմ միջնորդել նրան, տոննային 130 ԱՄՆ դոլարով, կազմակերպել քո ապրանքի արտահանումը, որովհետև նա ունի մենաշնորհ երկաթի և թուջի ջարդոնների արտահանման:

Եվ նույնպես Հովիկ Ավետիսյանը ինձ ասաց, թե ավելի լավ է դու «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին վաճառես ձեռք բերված ապրանքը և ես պարտադրված համաձայնվեցի, N 1 հաշվիվ-ապրանքագրով «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին վաճառեցի և հանձնեցի դեմոնտաժված մասերը 29.105,000 ՀՀ դրամով, N 2 հաշիվ-ապրանքնագրով «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին վաճառեցի և հանձնեցի, դեմոնտաժված ապրանքներ ստացած երրորդ խմբաքանակից, 01.09.2011թ 14 հատ մարդատար վագոններ, նույնպես 29.185,000 ՀՀ դրամով, «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ գրվեց հանձնարարականի պայմանագիր, և ես «ՋԻ ԷՄ ԵԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին հանձնարարեցի 23.09.2011 թվականին N1 և N2 հաշիվ-ապրանքագրերով ինձանից գնված և ստացած ապրանքի դիմաց, իմ անունից, փոխանցել 58.300.000 ՀՀ դրամ Հարավկովկասյան երկաթուղու հաշվեհամարին, և «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ըստ Հարավկովկասյան երկաթգծի տված տեղեկանքի, դա փոխանցել է իմ անունից Հարավկովկասյան հաշվեհամարինընդհամենը 28 300 000 ՀՀ դրամ:

«ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն խուսափել է ինձանից գնված ապրանքի դիմաց ինձ վճարելուց, միայն կատարել է իմ հանձնարարականի մի մասը և վճարել է ընդհամենը 28.300.000 ՀՀ դրամ:

«ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից իր պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով ես հայտնվել եմ անելանելի վիճակում, քանի որ «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և «ՀԿԵ» ՓԲԸ-ն, հանցավոր համաձայնության գալով, ինձ պատկանող մնացած 33 մարդատար վագոնները «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանձնել է «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:

28.09.2011 երկրորդ խմբաքանակի թվով 15 հատ մարդատար վագոնները, վճարելով Հարավկովկասյան երկաթգծին 600.000, և 265 000 ՀՀ դրամ, տվյալ ապրանքը տեղափոխել է Հոկտեմբերյանի Սովետականի կայարանից երասխավանի կայարան և հանձնել ինձ 28.09.2011 թ:

Թիվ 3 հաշիվ-ապրանքագրով և N 3 պայմանագրով, վաճառել և հանձնել եմ «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին 15 մարդատար վագոններ, վագոնի տեսքով, 49.806.000 ՀՀ դրամով, սակայն նա մինչ օրս չի վճարել այդ գումարը, ավելին դիմել է դատարան՝ թե այդ N 3 հաշիվ-ապրանքագիրը և N 3 պայմանագիրը կեղծ են, և ինքը նման ապրանք չի ստացել, այդ ուղղությամբ 6 տարի առաջ հայց է ներկայացրել Աջափնյակ և Դավիթաշեն Դատարանին՝ պայմանագիրն առոչինչ ճանաչելու համար, ես ներկայացնելով Դատարան հակահայց, ապացուցել եմ փաստը և դատարանն իմ օգտին վճիռ է կայացրել , «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն դիմել է վերաքննիչ և վճռաբեկ, 3 տարի առաջ վճռաբեկը վերադարձրել է առաջին ատյան վերանայման նպատակով:

Երբ «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ինձանից ստանում է ապրանքն , իր մոտ գողություն է կատարվում և նա դիմում ոստիկանություն, ոստիկանությունը նրանից պահանջում է ապրանքի ձեռք բերման փաստաթուղթ և նա ներկայացնում է ոստիկանությունը N 3 հաշիվ-ապրանքագիրը և N 3 պայմանագիրը և ներկայացնում է, թե ապրանքը ձեռք է բերել Անհատ Ձեռնարկատեր «Հակոբ Հրանտի Նազարի Դեխնավի»-ից երասխի կայարանում, ես երեք տարի պայքարել եմ մինչև Վեդի ոստիկանություն կարողացել եմ ստանալ տեղեկություն կատարվածի վերաբերյալ, այն էլ Դատարանի օժանդակությամբ:

Ոմն Արմեն Մկրտչյան, ստեղծելով կեղծ պայմանագրեր, 30.05.2011 թվականին առք ու վաճառքի պայմանագիր է կնքում իրեն պատկանող «Գեղարվեսագործ» ընկերության անունից, իբր թե գնել և ստացել է թվով 24 մարդատար վագոններ տրանս սերվիս երկաթգծի տուպիկում, Երևան քաղաքում, որը տարածքը պատկանում է Սետեքսիմ ընկերությանը և վաճառում է թվով 24 մարդատար վագոններ «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն այդ պայմանագիրը ներկայացնելով մաքսատուն, մաքսատնից ձեռք է բերում մարդատար վագոնների պահեստամասերի արտահանման մենաշնորհ և թույլտվություն, որպես մետաղի ջարդոններ արտահանում թվով 24 մարդատար վագոններից առաջացած ջարդոնները, ուղղակի տրանսսերվիս տուպիկից, որը պատկանում է Մետեքսիմին, գույություն է ունեցել մարդատար գողացված վագոններ, և նրանց պետք է եղել, ձեռք բերելու հիմնավորումներ, և այդ կեղծիքներով դա նրանց հաջողվել է և «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ըն գողացած ապրանքը, մաքսատան օգնությամբ,վաճառել է իրանական գնորդին և արտահանել Հայաստանից:

ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և դավիթաշեն վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործով, կարողացել եմ հասնել նրան, որ իմ պահանջով 13.11.2017 թ արգելանք է դրվել 613 273 780 ՀՀ դրամի չափով: Պատասխանողներից յուրաքանչյուրի միջոցների վրա և եթե նշված դատարանում իրականում կայանա արդարադատություն, և դատարանը բավարարի իմ պահանջը, ապա ես կկարողանամ կատարել պետության նկատմամբ առաջացած գումարային հարկային պարտավորություններ, 100 000 000 ՀՀ դրամի չափով, որի համար ես կատարում եմ օրենքով սահմանված բոլոր հնարավոր քայլերը: Նշված գործով դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ, որը ես ներկայացրել եմ ԴԱՀԿ ծառայույթյուն՝ կատարման:
Ըստ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող որևէ գույք չի հայտնաբերվել, սակայն այսօր «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ և վերջինիս պատկանող գույքը դրվել է աճուրդի:

«ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն մնացած թվով 15 մարդատար վագոնների հետ, որ ստացել էր Անհատ Ձեռնարկությունից, վաճառում և հանձնում է ռուսական «ՋԻ. ՄԻ. ՆԻ. ՆԻ.» կազմակերպությանը տոննան 530 ԱՄՆ դոլարով, հարցի լուծման նպատակով դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունը վերցնելով 35 000 ԱՄՆ դոլար, կաշառք գնդապետ Կամո Պողոսյանի միջոցով, գործը կոծկելու նպատակով ուղարկվում է Շենգավիթի ոստիկանություն, Շենգավիթի դատախազ Երեմյանը վերցնելով 6 000 ԱՄՆ դոլար «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից գործը փակում է: Իսկ Էրեբունի դատարանը դատավոր եսոյանի մասնակցությամբ, «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից ստանալով 185 000 ԱՄՆ դոլար համաձայնեցնելով վերաքննիչ և վճռաբեկ դատարանի հետ, իմ բողոքը ուղղված Հարավկովկասյան երկաթուղուն չստացված թվով 33 վագոնների վերաբերյալ ի օգուտ Հարավկովկասյան երկաթուղուն որոշում է կայացնում թե իմ բողոքն անհիմն է այս պահին:

Հարավկովկասյան նոր տնօրենը գիտակցելով պահի լրջությունը ազատել է աշխատանքից իրավաբանական պետին և օգնականին և նշանակել նոր իրավաբան, որպես պետ, որի անունը է Սումբատ Սումբարյան, այս պահին դատը շարունակվում է Աջափնյակ Դավիթաշեն դատարանի առաջին ատյանում և նշված իրավաբանը փորձում է մասնակի հանել Հարավկովկասյան գույքի վրայից կալանքը, որպես ինֆորմացիա ավելացնեմ, որ նույն եղանակով Հարավկովկասյան երկաթուղի նախկին իրավաբանը խաբել է պաշտպանության նախարարությանը, և ստացել է մեծ գումարներ և չի հանձնել վաճառված ապրանքը:

Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել պարզելու, թե ինչպիսի արտոնյալ վիճակի մեջ են գտնվում այդ երկու կազմակերպությունները, որ իրենց իրավունք են վերապահել թալանելու ինձ, քանի որ այսօրվա դրությամբ «ՀԿԵ» ՓԲԸ-ն յուրացրել է իմ վճարած գումարը, իսկ ինձ հասանելի թվով 33 մարդատար վագոնները, խախտելով իմ հետ 26.04.2011 թ կնքված հիմնական առուվաճառքի պայմանագիրը, ուղղակի առուվաճառքով հանձնել է «ՋԻ ԷՄ ԷԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:

077745823