Արցախը սև խավիար է արտադրում․ սպասվում են նաև ներդրումներ
«Բոլոր նախադրյալները կան տարեկան մինչև 15-20 տոննա սև խավիար արտադրելու համար․ գործարանն իր հզորությանը կհասնի 6-7 տարի հետո»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ մեծացել է գործարանի աշխարհագրությունը։
Նա նաև նշել , որ խավիարի գործարանը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, իսկ արտադրական գործընթացին մասնակցելու է նաև ՀՀ Մասիսի շրջանը:
Արցախի վարչապետը նշել է նաև, որ խավիարի գործարանում սպասվում են ներդրումներ, հայկական խավիարը փորձաքննություն է անցել։