Նոր նշանակումներ՝ կառավարությունում
ՀՀ վարչապետի որոշմամբ, Կարինե Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը և Վահե Ջիլավյանը նշանակվել են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալներ:
Վարչապետի համապատասխան որոշումներում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ կետի «բ» ենթակետը՝
Կարինե Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ կետի «բ» ենթակետը՝
Արթուր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ»:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ կետի «բ» ենթակետը՝
Վահե Ջիլավյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից։