Բնակարանում գազի բալոն է այրվում
Հունիսի 6-ին, ժամը 15:57-ին ահազագ է ստացվել, որ Երևան քաղաքի Կյուլպենկյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում գազի բալոն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:19-ին, մարվել՝ 16:20-ին:
Բնակարանի խոհանոցում այրվել է 3 կգ.-ոց գազի բալոն: