Սերժ Սարգսյանը Դավիթ Ամալյանին և Վլադիմիր Օհանյանին նշանակել է ՀՌԱՀ անդամ
Նախագահ Սերժ Սարգսյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ է նշանակել։ Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակել Վլադիմիր Օհանյանին` լիազորությունների ժամկետը՝ վեց տարի և Դավիթ Ամալյանին՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի»,- ասված է նախագահի հրամանագրում: