Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Քաղաքականություն

Այն, ինչ չի հաջողվել ՀՀ երեք նախագահներին

Հայրենի ներքաղաքական դաշտի և հասարակաքաղաքական գործընթացների սնանկության հիմնական ցուցիչներից մեկը ոչ պրոֆեսիոնալ մակերեսային մոտեցումների առկայությունն է, որի մասնագիտական գործիքակազմը սահմանափակվում է դատարկաբանությունների հրապարակ նետմամբ: Իշխանամերձ շրջանակներն օգտագործելով ԼՂՀ հակամարտության չլուծվածության հանգամանքը, հարևան Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը, ինչպես նաև ռուսական հետաքրքրությունների հստակ իմպերատիվ առկայությունը՝ փորձում են ամայացնել ներքաղաքական գործընթացները՝ Մելիք-Ադամյանով պարտադիր անցնելու հանգամանքը դիտարկելով որպես անհրաժեշտություն:

Իշխանության կողմից օգտագործվող այս եզրույթը թեկուզ ընկալելի չէ, բայց հասկանալի է, քանզի իշխանամերձ շրջանակները լավ են պատկերացնում՝ ներքաղաքական հարաբերություններում քաղաքական լիարժեք գործիքակազմի առկայության պայմաններում իրենք միանգամից տանուլ կտան: Որպես վերոնշյալի առարկայական օրինակ կարելի է դիտարկել երկու տարի առաջ տեղի ունեցածը, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը «եռյակի» ֆորմատով փորձ կատարեցին լցնել ներքաղաքական վակուումը՝ հստակ ձևավորելով իշխանական շրջանակների համար տեսանելի այլընտրանք: Հենց այդժամ էլ իշխանությունը՝ իրեն սերտաճած տարրերով հանդերձ, առաջ բերեց ԼՂՀ հակամարտությունից բխող ազգային անվտանգության սպառնալիքների հրամայականը: Այն հերթական անգամ նշանակեց ու արձանագրվեց՝ հայաստանյան քաղաքական գործընթացներում ռազմաքաղաքական կոմպոնենտը գերակայություն ունի ներքաղաքականի նկատմամբ:

Ընդհանրական տեսանկյունից գուցե այդպես էլ պետք է լիներ, քանզի անվտանգության գործոնը ներհայաստանյան գործընթացներում դամոկլյան սրի նման ճոճվող իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Սակայն հաշվի նստել չի նշանակում հարմարվել: Ինչպես վարվեցին և վարվում են հրեաները հետերկրորդաշխարհամարտյան տարիներից ցայսօր: Իսրայելը, շրջապատված լինելով արաբական աշխարհով, իր գոյության բոլոր տարիների ընթացքում փաստացի լինելով պատերազմի մեջ՝ կարողացավ հստակ տարանջատել ռազմաքաղաքական տարրը ներքաղաքական զարգացումներից: Ներքաղաքական գործընթացները ռազմաքաղաքական գործոնով պայմանավորող մեր պատասխանատու շրջանակների համար կարող է խորթ հնչել, բայց Իսրայելում երբեք ներքաղաքական պրոցեսները չեն պայմանավորել շարունակվող պատերազմի ու արաբական աշխարհից եկող վտանգի հետ, որովհետև նրանք կարողացել են ազգային անվտանգության համակարգը տարանջատել ներքաղաքական վայրիվերումներից:

Եթե հայրենի ներքաղաքական դաշտում ձևավորված ավանդույթի համաձայն բարձրաստիճան պաշտոնյաները համարվում են անփոխարինելի, և ձախողումների համար նրանց սպասվում է, ոչ ավել ոչ պակաս, արձակուրդ Միացյալ Նահանգներում, ապա 1983թ Իցխակ Շամիրն Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մեկ տարուց էլ պակաս ժամանակահատված՝ ընդամենը 339 օր (1983թ հոկտեմբերի 10-ից մինչև 1984թ սեպտեմբերի 16-ը), իսկ ահա արդեն 1969թ․ նույն պաշտոնին Իգալ Ալոնը մնացել է ընդամենը 19 օր (1969թ փետրվարի 26-ից մինչև նույն թվականի մարտի 17-ը): Երջանկահիշատակ Դավիթ Բեն Գուրիոնի ստեղծած Իսրայել պետության հաջողության գրավականն ու առհավատչյան ներքաղաքական գործընթացների և անվտանգության կոմպոնենտի հստակ տարանջատումն էր, որն ապահովեց հրեական հազարամյակների հասնող ընդհատված պատմության հաջողված շարունակականությունը, ինչը, ցավոք, այդպես չկարողացան ի կատար ածել մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա հաջորդները:

Իշխանությունը՝ իր հեռավոր և մերձակա բոլոր տարրերով հանդերձ, մնում է իշխանություն, բայց երբ ընդդիմությունն է, արդեն ընդդիմադիր քաղաքական գործիչների ֆորմատով կուլ տալիս խայծը՝ ներհայաստանյան առկա ծանր սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական վիճակը պայմանավորելով Ռուսաստանի Դաշնության կամ Միացյալ Նահանգների և Եվրամիության՝ ներքաղաքական գործընթացներին շատ կամ քիչ ներգրավվածությամբ, իսկ որն ավելի վտանգավոր է՝ պրիմիտիվ ադրբեջանական ռազմատենչությամբ, լուրջ քաղաքական նոնսենս է առաջանում, ինչն ինքնին նպաստում է իշխող քաղաքական վերնախավի ու Հանրապետական կուսակցության վերարտադրմանը:

Քաղաքական գործընթացներն ամենուր, և այդ թվում Հայաստանի Հանրապետությունում, կարգավորվում են միայն ու միայն քաղաքագիտական եզրույթներով ու գործիքակազմով: Ինչքան շուտ Իսրայելի օրինակով պայմանավորված քաղաքական աքսիոման ընկալեն հայրենի ներքաղաքական գործընթացներում հայտնված կողմերը, այնքան կարճ կտևի անցումային փուլը, որի մեջ հրեական համեմատականության ետնապատկերին խարխափում է մեր պետականությունը:

Անդրանիկ Գրիգորյան