Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Հասարակություն

Վանաձորի քանդված փողոցներն ու «փիառշիկ» քաղաքապետը (լուսանկարներ)

Այն, որ Սերժ Սարգսյանը հիշել է իր նախընտրական խոստումները և վերջին օրերին հաճախ է «բարեգործություններ» անում, ակնհայտ է։ Սակայն, ակեղծ լինելու համար, պետք է նշենք, որ սա ոչ թե նախընտրական խոստում է, այլ ինչ-որ տեղ նաև նախընտրական կաշառք, քանի որ 2018թ․ որոշիչ է լինելու Սերժ Սարգսյանի համար։

ՀՀԿ-ն, այսինքն՝ խորհրդարանում հաղթած կուսակցությունը, որոշելու է վարչապետին, իսկ վարչապետի պաշտոնին հավակնում է նաև երկրի գործող նախագահը, ում «լինել-չլինելու» հարցն, ի վերջո, որոշվելու է Մելիք Ադամյանում։

Բայց հիմա սա չէ խնդիրը, այլ այն, որ որոշ համայնքների ղեկավարներ, օգտվելով հարմար առիթից, նախագահի «շռայլությունները» վերագրում են նաև իրենց։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում զետեղել է հոդված, որի մեջ, մասնավորապես, նշված է, թե ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 300 մլն դրամ՝ Վանաձորի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման համար։ Սա արվել է այն բանից հետ, երբ Վանաձորի վարորդներն ինքնաբուխ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով շուտափույթ լուծել քաղաքի փողոցների վերանորոգման հարցը։

janaparh 2

Վանաձորցիները հիշեցրել են քաղաքապետին «Վանաձորի նոր էջի» մասին։ Ու քանի որ վարորդներին վրդովել էին նորոգման համար կտրտված և այդպես էլ չլցված փոսերով ճանապարհները, ուստի օրեր անց քաղաքապետը ֆեյսբուքյան էջի պատին, ի գիտություն բոլորի, դնում է հոդված՝ «Նախագահի նախընտրական խոստումը կատարված է» վերնագրով։

janaparh 3

Քաղաքապետը տեքստի տակ նաև մեկնաբանություն է թողել՝ հղում անելով մարզպետարանին․ «Նյութը տրամադրել է Լոռու մարզպետարանը»։ Սա մի կողմից կարող է շոյել մարզպետի ականջը (քանի որ նա էր նախագահին խնդրել ճանապարհների համար), մյուս կողմից՝ լավ փիառ է նախագահի համար (տեսե՛ք, նախագահի խոսքը՝ գործ է) և, ի վերջո, կհանդարտեցնի վանաձորցիներին ու ցույց կտա, որ Վանաձորի հին էջերը թերթել ու նոր էջի է հասել․․․

Այլ կերպ ասած՝ Մամիկոն Ասլանյանը կես դրույքով ստանձնել է նաև իր և իր վերադասների «փիառշիկի» պաշտոնը, որը, սակայն, հակառակ ազդեցությունն է արդեն ունենում։ Իրականում ոչ ոք ապուշ չէ, և բոլորն են տեսնում քանդված ու անմխիթար փողոցները, որտեղով անցնելիս՝ հետիոտններն ու վարորդները քայքայում են իրենց նյարդերը, մեքենաները՝ ջարդում «հետույքները», իսկ չինովնիկները՝ հաստացնում իրենց մարմնի համապատասխան մասերը՝ գուցե հենց նույն այդ փողոցների վերանորոգման համար հատկացված գումարներով։

janaparh 4

15-20 տարվա անգործության արդյունքում ճանապարհները ո՛չ թե քայքայվել են, այլ, որպես այդպիսին, այլևս գոյություն չունեն։ Վանաձորցիները, այս հարցի լուծման հետ կապված, քաղաքապետի ո՛չ գեղեցիկ գրության ու ո՛չ էլ հատկապես նրա սուտ փիառի հետ մեծ հույսեր չեն կապում։ Նրանք որոշել են իրենք հանդես գալ նախաձեռնողի դերում։ Այս թեմայով սկսվել է ֆեյսբուքյան ֆլեշմոբ։

janaparh

Օգտատերերը տեղադրում են լուսանկարներ կամ տեսաձայնագրություններ իրենց էջերում և մեկնաբանության մեջ գրում, թե որ փողոցում է տիրում այդ քաոսը։ Այս կերպ նրանք փորձում են պատկան մարմինների ուշադրությունը սևեռել խնդրին։ Թե որքանով այս ֆլեշմոբը, այսպես ասած, տեղին կարժանանա, կապված է նրա հետ, թե որքանով քաղաքապետն իր երեսը կդարձնի դեպի իր քաղաքն ու կզբաղվի ոչ միայն փիառով, այլև գործով։

NEWSPRESS.am