Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ԻԻՀ նախագահին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով անմեղ զոհերի և վիրավորների կապակցությամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտմում են, որ Ամենայն Հայոց Հայրապետը, դատապարտելով ահաբեկչական գործողությունները, Հայ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին` Բարձրյալի մխիթարությունը հայցելով զոհվածների ընտանիքներին:
Նորին Սրբությունը Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին ուժ և կորով է ցանկացել` ստեղծված դժվարին կացության հաղթահարման և Իրանի խաղաղասեր ժողովրդի կյանքը խաթարող նման ոճրագործությունների կանխարգելման գործում: