«Փաստ». ՊՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տեղեկություններով առաջիկայում կշարունակվեն կադրային ու կառուցվածքային փոփոխությունները Պաշտպանության նախարարությունում:
Գլխավոր շտաբի պետի տեղակալների հաստիքները կրճատելուն զուգահեռ մի քանի կադրային փոփոխություններ կլինեն առաջիկա օրերին:
2009-ից ՊՆ աշխատակազմի ղեկավար աշխատող Գառնիկ Հայրապետյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին:
Մեր աղբյուրների վկայությամբ` նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի նրա տեղակալը՝ Դավիթ Ղուլյանը, ով այս պահին էլ, կարելի է ասել, իրականացնում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները:
Դավիթ Ղուլյանին իր հետ բերել է նախարար Վիգեն Սարգսյանը: Եթե հիշում եք, Ղուլյանը նախկինում արդարադատության նախարարի խորհրդականն էր:
Նախարարությունում Դավիթ Ղուլյանին հարգանքով են վերաբերվում և համոզված են, որ Գառնիկ Հայրապետյանի նման նա իրեն «արտոնյալի» կարգավիճակ չի վերապահի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում