«Փաստ». Դատավորը 46 միլիոնը գերազանցող փոխառություններ ունի
«Փաստ» թերթը գրում է.
«Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն ավելի քան 46 միլիոն դրամ գումար է պարտքով տվել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես վերջինս հայտարարագրել է 46 միլիոն 221 հազար դրամ փոխառություններ: Նրա դրամական միջոցները կազմել են 7 միլիոն դրամ և 100 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ տարեսկզբին նա ունեցել էր 47 միլիոն դրամ: Վերջինի տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 556 հազար դրամ, որից 7 միլիոն 19 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 2 միլիոն 536 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտներ:
Կինը՝ Լուսինե Մելիք-Սարգսյանը, հայտարարագրել է միայն 2 միլիոն դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում