Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Հասարակություն

«Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ի դափնեկիրները հայտնի են

«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ն վեցերորդ անգամ շնորհեց «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ը:

Այս տարի խաղաղության մրցանակին արժանացան Կոլումբիայի և Իրաքի ներկայացուցիչները:

«Բաղդադի կանանց ասոցիացիա»-ն «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ով պարգևատրվեց Իրաքում խաղաղաշինության և հաշտեցման գործընթացներում կնոջ դերի բարձրացման համար: Մրցանակը հանձնվեց ասոցացիայի խորհրդի անդամ Բարվին Մոհամմեդ Ամինին:

«Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ» շնորհվեց նաև Կոլումբիան ներկայացնող Քաթերին Ռոնդերոսին` խաղաղաշինության գործընթացում կնոջ դերի բարձրացման համար:
Հաղթողներին մրցանակները հանձնեցին «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ի նախորդ տարվա մրցանակակիրները` «Սիրիայի կանանց ասոցիացիա»-ի ներկայացուցիչ Ղաիդա Օդաթը (Սիրիա) և էլիկո Բենդելիանին (Վրաստան):

«Բաղդադի կանանց ասոցիացիա»-ի առաքելությունն է նվազեցնել կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը` բռնությունից տուժած կանանց ապահովելով բոլոր օժանդակ անհրաժեշտ ծառայութույնները: Ասոցացիան աջակցում է համապատասխան օրենքների, կառավարության որոշումների իրականացմանը: Աշխատում է բարձրացնել կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում` առաջնորդության հմտությունների զարգացման, գիտելիքների և կարողությունների ձեռքբերման միջոցով։

Քաթերին Ռոնդերոսը «Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության և ազատության» միջազգային ՀԿ-ի նախագահն է և մշակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 և 1820 բանաձևերի իրականացման ծրագիրը` աշխատելով զինված հակամարտության պատճառով տուժած կանանց հետ` Կոլումբիայի հինգ տարբեր շրջաններում:

Քաթերինը կողմնակից է այն մտքին, որ կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը կարևոր են խաղաղության և դրա իրականացման համար: Ռոնդերոսը մասնակցել է Կոլումբիայում խաղաղության հաստատման գործընթացներին: Ե’վ Ռոնդերոսը, և’ «Բաղդադի կանանց ասոցիացիա»-ն մեծ հաջողությունների են հասել կանանց իրավունքների պաշտպանության, բռնություններից տուժած կանանց աջակցության, խաղաղաշինության մեջ կանանց ներգրավվածության հարցերում:

Մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձով նորընծա մրցանակակիրներին իր խոսքը հղեց Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Նոբելյան դափնեկիր կանանց» նախաձեռնության հիմնադիր տիկին Շիրին Էբադին:

Արարողությանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի խորհրդական պարոն Կենիչիրո Սասամեն: Ներկա էին հյուրեր` Արցախից, Սիրիայից, Իրաքից, Կոլումբիայից, Կիպրոսից, Խորվաթիայից, Սերբիայից, Չեչնիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և Հայաստանից:

Միջոցառմանը ցուցադրվեցին երկու բացառիկ դիվանագետ կանանց` Ճապոնիայում առաջին հայ դեսպան Դիանա Աբգարի և ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, «Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» հիմնադիր Անահիտ Բայանդուրի մասին պատմող ֆիլմեր: Մրցանակի հանձման արարողությունը ավարտվեց «Liberta» լարային քառյակի կատարմամբ:

«Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ը հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով: Մրցանակի ստեղծման գաղափարի հիմքում խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեի անվան Խաղաղության մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով և խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությունն է: Մրցանակը կրում է Անահիտ Բայանդուրի անունը:

Պարգևի նպատակն է` ճանաչել երիտասարդ խաղաղարարների ներդրումը խաղաղության կառուցման գործում, ինչպես նաև նրանց խրախուսել և աջակցել՝ դրանով իսկ նրանց հնարավորություն տալով զգալու պատասխանատվություն ոչ միայն իրենց համայնքների, այլև այն աշխարհի համար, որտեղ նրանք ապրում են: Սույն պարգևը նախատեսված է աջակցելու խաղաղության կառուցողների նոր սերնդին:

«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ի «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակ» -ին նախկինում արժանացել են.

Իննա Հայրապետյանը (Չեչնիա, ՌԴ),
Սոֆիա Շակիրովան (Ստավրոպոլի երկրամաս, ՌԴ),
Ռոզա Գանիևան (Ինգուշետիա, ՌԴ),
Խադիջա Իսմաելովան (Ադրբեջան),
Զարուհի Հովհաննիսյանը (Հայաստան),
Մալիկատ Ջաբիրովան (Դաղստան, ՌԴ),
Մեգի Բիլբիլուրին (Վրաստան),
Անահիտ Դանիելյանը (Արցախի Հանրապետություն),
Իրինա Կիշուկովան (Կաբարդինո – Բալկարիայի Հանրապետություն, ՌԴ),
Էթերի Սիգաևան (Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, ՌԴ),
Նաիմա Նեֆլյաշևան (Ադիգեա, ՌԴ),
«Սիրիայի կանանց ասոցիացիա»-ն, Ղաիդա Օդաթ (Սիրիա),
Խեդա Օմարխադջիևան (Չեչնիա, ՌԴ),
էլիկո Բենդելիանին (Վրաստան):

mrcanakabashxutyun mrcanakabashxutyun2

Լուսանկարները` Խեդա Օմարխադջիևայի