Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասինՖրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչըԻշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներ
Մամուլ

«ՀԺ». «Անթրաշների» ու «չստիկավորների» մասին խոսելիս՝ պետք չէ մոռանալ «արքաներին»

«Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհում էր օդանավակայանում «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» տաքսու վարորդների առկայությունից և, ըստ էության, հանդիմանում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին այդ իրավիճակի համար:

Թե որքանով ՀՀ ոստիկանությունը լիազորություններ ունի արգելել «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» մարդկանց մուտքը օդանավակայան, ճիշտն ասած, այնքան էլ պարզ չէ: Չկա ՀՀ օրենսդրությունում որևէ կետ, որով «չթրաշվելը», «չստիկներով» ման գալը արգելվի: Անշուշտ գեղեցիկ չէ, բայց դա չի արգելվում:

Բայց վարչապետ Կարեն Կարապետյանը հիմքեր ունի ոստիկանապետին հանդիմանելու հենց ոստիկանությանը վերապահված լիազորությունները չկատարելու համար: Այս լուսանկարում, որը արվել է օրերս, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքն է, որտեղ կանգառն արգելող նշանի տակ կայանված են այս ճոխ ու թանկարժեք մեքենաները, եւ բոլորը ռուսական պետհամարանիշներով: Եթե ՀՀ որեւէ շարքային քաղաքացի փորձի իր համեստ մեքենան կայանել այս հատվածում, թեկուզ մի քանի վայրկյանով, օդանավակայանի տարածքում անընդհատ շրջող ճանապարհային ոստիկանները օրենքի ողջ խստությամբ կպատժեն նրան: Սակայն մի քանի ժամ կայանված այս մեքենաների նկատմամբ ճանապարհային ոստիկանները լիակատար անտարբերություն էին դրսեւորում:

Ընդ որում, սա ոչ միայն երթեւեկության կանոնների կոպիտ խախտում է, այլ նաեւ անթաքույց ցինիզմ, քանի որ ընդամենը մի քանի տասնյակ մետր այն կողմ կա ավտոկանգառ, որտեղ ազատ տեղերի պակաս չկա:

Ու ընդհանրապես, ռուսական պետհամարանիշներով թանկարժեք մեքենաների «բեսպրեդելը» Երեւանում, գնալով ավելի ցայտուն է դառնում: Դրանում համոզվելու համար կարելի է ընդամենը երեկոյան ժամերին շրջել Երեւանի կենտրոնում ու տեսնել, թե ինչպես են այդպիսի մեքենաները կայանվում երկրորդ գծում, խախտում երթեւեկության հնարավոր բոլոր կանոնները… «Մասկովսկի տուսովկաների» այդ «արքաները», որոնք կիսակրիմինալ կիսաբիզնեսմենների մի առանձին խավ են, նախկինում էլ կային, իհարկե: Սակայն Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո նրանք պարզապես հորդեցին Հայաստան:

Բայց «մասկովսկի տուսովկաների» այդ «արքաների» նկատմամբ ՀՀ ոստիկանության լիակատար անտարբերությունը, չգիտես ինչու վարչապետը չի նկատում: Ընդ որում, ի տարբերություն «չստիկների», ու «անթրաշների», այս դեպքում խոսքը կոնկրետ ու ցայտուն իրավախախտումների մասին է, որը շատ հստակ ձեւակերպված է մեր օրենսդրության մեջ: Այնպես որ «անթրաշների» ու «չստիկավորների» մասին խոսելիս, թերևս պետք չէ մոռանալ նաև «արքաներին»:

Շատ վիճելի է, թե որն է ավելի վատ` մաքուր «թրաշված» ու մի քանի հազար դոլարանոց կոշիկ հագնող «հաբռգած» ցինիկը, թե` «անթրաշ» ու «չստիկավոր» տաքսիստը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: