Հետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասինՖրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչըԻշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև Թուրքիան
Սպորտ

«Մենք խաղալու ենք հաղթանակի համար». Արթուր Պետրոսյան

Հունիսի 9-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Ներկայացնում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում տեղ գտած հարցազույցն ամբողջությամբ:

– Արտակ ինչպե՞ս է թիմը տրամադրված այս խաղից առաջ։

– Տղաների տրամադրությունը բարձր է և մենք եկել ենք այստեղ հաղթելու համար։

– Երևանյան հանդիպման ժամանակ թիմը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը և Ձեր անցումից և գոլից հետո կարծես «սառույցը կոտրվեց»։ Ի՞նչ կասեք մրցակցի մասին։

– Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Չեռնոգորիան շատ ուժեղ թիմ է։ Վաղը դժվար հանդիպում է սպասվում։ Ինչ վերաբերվում է իմ անցմանը, ապա դա թիմային խաղ է, իմ համար նշանակություն չունի, թե ով դա կանի, ես կամ մեկ այլ ֆուտբոլիստ։ Մենք թիմով ենք հաջողության հասնում։

– Պարոն Պետրոսյան, Չեռնոգորիայի դեմ խաղը ձեր առաջին հանդիպումն էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այն շատ էմոցիոնալ էր, այժմ կրքերն անցել են։ Ի՞նչ եք ակնկալում վաղվա խաղից։

– Առաջին արտագնա հանդիպումն է։ Արտակի հետ միանգամայն համաձայն եմ, շատ ուժեղ մրցակից է։ Շատ դժվար խաղ է սպասում։ Իհարկե ուսումնասիրել ենք մրցակցին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո թիմը վերականգնվելու խնդիր ունի և կրկնում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար։

– Ո՞ր հաշիվը կբավարարի ձեր թիմին:

– Մեր համար ցանկացած խաղում հաղթանակն է կարևոր։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Թե ոնց կստացվի, կտեսնենք խացից հետո։

– Հավաքականը գլխավորելուց հետո, Դուք առաջին անգամ հնարավորություն ունեցած ավելի երկար աշխատել թիմի հետ, ավելի երկար մարզական հավաք անցկացրեցիք, նաև ընկերական խաղ եղավ` փորձարկումներ անելու համար։ Արդյո՞ք հաջողվեց այս ընթացքում նոր տակտիկական սխեմաներ մշակել և ձեր մարզչական ձեռագիրը հասցնել թիմին։

– Իմ կարծիքով այս տաս օրերի ընթացքում բավականին լավ աշխատանք կատարեցինք։ Թիմը պատրաստ է վաղվա խաղին։ Ինչ վերաբերովում է խաղային ձեռագրին հուսով եմ վաղը կտեսնենք։

– Արդյո՞ք Դուք կարծում եք, որ երեք անընդմեջ հաղթականերից հետո, Դուք ունենալու եք հոգեբանական առավելություն։

– Կարծում եմ, այո։ Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ ճնշումն ահռելի է։ Մենք գիտենք այդ մասին, քանի որ կարդացել ենք Չեռնոգորիայի մամուլը։ Իհարկե ցանկացած հաղթանակ վստահություն է ներշնչում, այսինքն ավելացնում է հավատը սեական ուժերի նկատմամբ։

– Առաջին խաղում Ստեֆան Յովետիչը շատ վտանգավոր էր գործում և անընդհատ սպառնում էր դարպասին։ Արդյո՞ք Դուք մտադիր եք անհատապես հսկել իրեն։

– Անհատապես չենք խաղալու, ֆուտբոլը թիմային խաղ է։ Եթե դիրքային պայքարում ճիշտ խաղանք, փոխօգնությունը ժամանակին լինի, ապա կարող ենք չեզոքացնել վտանգը։ Այն որ Յովետիչը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է կասկած չկա։

– Վերջին շրջանում Ձեր հարզազրույցների ժամանակ Դուք մեծ վստահություն եք ցուցաբերում։ Պարտության դեպքում արդյո՞ք պահապնելու եք այդ ինքնավստահությունը։

– Կարծում եմ, եթե ինքնավստահություն չունես, ուրեմն ֆուտբոլում գործ չունես։ Նորից կրկնեմ, ես պետք է թիմ պատրաստեմ և եթե պարտություններից հետո մարզիչը կորցնում է ինքնավստահությունը, ապա այդ մարզչի համար շատ դժվար կլինի հաջողակ լինել։ Ես չեմ կարծում, որ մի պարտությունով ինքնավստահությունս կորցնելու եմ։ Կարևոր է, որ ինքնավստահությունը չվերածվի գոռոզության և հուսով եմ, որ իմ հետ այդպես չի պատահի։

– Հավաքականի հետ ժամանել է վնասվածքներով երկու ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը։ Արդյո՞ք դա իրենց ցանկությունն էր լինելու թիմի հետ։

– Դա ֆուտբոլիստների նախաձեռնությունն է եղել։ Մենք էլ, ֆեդերացիայի նախագահի հետ միասին, համաձայնվել ենք, որ իրենք էլ գան Չեռնոգորիա։ Իմ կարծիքով, դա հոգեբանորեն կարող է օգնել թիմին և, եթե ֆուտբոլիստը ցանկություն ունի գտնվելու իր թիմին կողքին, ապա դա դրական նշան է։

– Առանց Հենրիխ Մխիթարյանի թիմը չի վաստակել ոչ մի միավոր, իսկ նրա վերադարձից հետո, հաղթել է երկու խաղում։ Արդյո՞ք թիմի խաղը կախված է Հենրիխ Մխիթարյանից։

– Չեմ կարծում որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Կարծում եմ, այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեր համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին։

– Էդգար Մալաքյանը վնասվածք ուներ և արդեն ապաքինվում է։ Արդյո՞ք նա լիովին պատրաստ է խաղին և կան ֆուտբոլիստներ, որոնք ինչ-որ խնդիրներ ունեն։

– Այն ֆուտբոլիստները, որոնք գտնվում են այստեղ, լիովին պատրաստ են և առողջ։Այդ առումով խնդիր չունենք։