Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Քաղաքականություն

Մամեդյարովը շանտաժում է Մինսկի խմբի համանախագահներին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․

«Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում գտնվող Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միքսերի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև Արցախյան խնդրի շուրջ ընթացող բանակցություններին…

«Փաստաթուղթը, որի շուրջ ընթանում են բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մնում է նույնը… Նրա վրա աշխատանք է տարվել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ… Այդ փաստաթուղթը հիմնականն է, որ դրված է բանակցությունների սեղանին… Ես չեմ կարող ասել, թե ինչ առաջարկություններով են Բաքու ժամանելու համանախագահները, որոնք հիմա գտնվում են Հայաստանում… Տեսնենք՝ ինչ մեսիջներով են նրանք Հայաստանից գալու Բաքու… Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղյան հակամարտության շուրջ սուբստատիվ բանակցություններ սկսելուն… Ստատուս-քվոն պետք է փոխվի, քանի որ մենք բոլորս գիտենք, թե ինչ հետևանքներ է դա ունենալու նրա պահպանման դեպքում»,-հայտարարել է Մամեդյարովը…

Նախ, մինչև հիմա ոչ ոք չէր նշել ինչ-որ սանկտ-պետերբուրգյան փաստաթղթի մասին, որի շուրջ ընթանում են բանակցությունները… Մինչ այժմ, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, նշվում էր, որ հիմնականում քննարկվել են զինադադարի խախտման մեղավորների բացահայտման մեղանիզմների ներդրման մասին… Սակայն հիմա, Մամեդյարովը նոր փաստաթղթի մասին է խոսում… ՀՀ-ն և Մինսկի խմբի համանախագահները միշտ հայտարարել են, որ բանակցությունները ընթանում են «Մադրիդյան թարմացված սկզբունքներ» կոչված փաստաթղթի շուրջ, որին պաշտոնական Բաքվում բավական բացասաբար են վերաբերվում և երբևիցե չեն թաքցրել այն… Մամեդյարովի հայտարարության մեջ ևս մի տարօրինակ շեշտադրում կա… Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հատուկ նշում է, որ բանակցություններն իբրև թե ընթանում են մի փաստաթղթի շուրջ, որը կազմվել է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ժամանակ..․ Այսինքն, Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ փաստաթղթի կազմմանը չեն մասնակցել… Մամեդյարովի խոսքերից այդպես կարելի է հասկանալ… Իսկ վերջում Մամեդյարովը կրկին անցել է իր հին «երգին», ըստ որի հակամարտությունը պետք է լուծվի Բաքվին ձեռնտու փուլային տարբերակով, որը բացարձակ ձեռնտու չէ հայկական կողմերին… Իսկ վերջում, 1994-ին Արցախյան գոյամարտում պարտված Բաքվի ներկայացուցիչը տարրական շանտաժի է դիմում և սպառնում թե՛ հայկական կողմերին, թե՛ Մինսկի խմբի համանախագահներին, որ եթե իր ուզածին չհասնի, ապա չի բացառում, որ նոր պատերազմ կսանձազերծի…

Պաշտոնական Երևանին և Ստեփանակերտին կրկին մնում է բացահայտել Մամեդյարովի հերթական ապատեղեկատվությունը բանակցությունների վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան արձագանքը Բաքվից հնչող շանտաժներին… Երևանը պետք է հասկացնի միջնորդներին և Բաքվի բացահայտ և ծածուկ հովանավորներին, որ Իլհամ Ալիևի նոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերի պատասխանը կլինի շատ ցավոտ և դաժան, որ դրանից կտուժի ոչ միայն Բաքուն, այլև ադրբեջանական նավթի և գազի ոլորտներում ահռելի ներդրումներ արած երկրները…»։