Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Քաղաքականություն

«Երկիր Ծիրանին» դատապարտում է «ընդդիմադիր» անվան տակ գործող խմբակի ծառայությունները Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացված Տարոն Մարգարյանի «երդմնակալության» արարողության մասնակիցներն ի ցույց դրեցին հրեշավոր ծրագրի` գործուն ընդդիմադիրի անվան տակ քողարկված սպասարկուներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որում, մասնավորապես, ասված է.

«2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այժմ ձգտում են սահուն անցում կատարել ավտորիտարիզմից (ղեկավարվող ժողովրդավարությունից) դեպի կոշտ, առավել դիկտատորական ռեժիմ: Այս անցումն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության շղարշը, որի բաղկացուցիչ մասն է կազմում նախապես սցենարով համալրված «խորհրդարանական ընդդիմությունը»:

Սահուն անցումն ապահովելու և ժողովրդավարություն խաղալու համար Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին խիստ անհրաժեշտ են «ընդդիմադիրների» մասնակցությամբ արարողակարգային տեսարանները, որոնցից մեկը «երդմնակալության» անվան տակ բեմադրվեց սույն թվականի հունիսի 12-ին` Երևանի Արգիշտի 1 հասցեում: Ներկայացմանը և խրախճանքին, որը կազմակերպվել էր հանրային գումարներով, մասնացում էին Բաղրամյան 26-ի մեծաքանակ հաճախորդներ, այդ թվում նաև` իրեն «ընդդիմադիր» հռչակած խմբակը: Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացված «երդմնակալության» արարողության մասնակիցներն ի ցույց դրեցին հրեշավոր ծրագրի` գործուն ընդդիմադիրի անվան տակ քողարկված սպասարկուներին: Երևանի քաղաքապետարանում` Բաղրամյան 26-ի «երդմնակալությանը» ներկա գտնվելու և մասնակցելու իրողությունները գաղտնազերծում են բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներին:

Նախօրեին էլ` Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ դահլիճում չգտնվելու միջոցով լռակյաց ընդունումը հայրենի բնօրրանի տարածքների հանձնման պատրաստակամության մասին դավաճանական հայտարարության, այդ հայտարարությանը չարձագանքելը և դա հանրությանը որպես «բոյկոտ» մատուցելը, «Սասնա ծռեր» հերոսախմբի գործողություններում քրեական հանցակազմ տեսնելու մասին և «Երկիր Ծիրանի» կուսակցության հասցեին հնչեցրած որակումները նույնպես մասն են կազմում Բաղրամյան 26-ի հաճախորդաց սցենարի:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը`

• Դատապարտում է «ընդդիմադիր» անվան տակ գործող խմբակի մատուցած ծառայությունները Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին:

• «Սասնա ծռեր» խմբի անդամներին ճանաչում է որպես քաղաքական բանտարկյալների:

• Հայկական պետականության ներկայիս շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք կազմող մեկ անտրոհելի ռազմա-քաղաքական ամբողջականության որևիցե ձևով սակարկումը Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի և նրանց հաճախորդաց խմբի կողմից ճանաչում է որպես ոճրագործություն հայ ժողովրդի դեմ»: