Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Արխիվ

Երբ իմացա ՄԻԱՎ ունեմ, շոկի մեջ էի․ Հայաստանում աշխատանքից զրկված ՄԻԱՎ վարակակիր

Մարտին Արամը (անունը փոխված է) հիվանդացել էր, կասկածել էին՝ թոքաբորբ․ հաստատվել էր, սակայն հիվանդանոցում երկար ժամանակ չէին կարողացել պարզել, թե ինչո՞ւ է Արամի վիճակը գնալով վատանում, երբ անալիզների ցուցիչները վատ չէին։ Մի քանի անգամ սոնոգրաֆիա էին արել, երկու օրվա մեջ մի այդքան էլ՝ ֆլյուրոգրաֆիա. բժիշկները փորձում էին գտնել Արամի ինքնազգացողության վատթարացման պատճառները, առավել ևս, թե ինչից է քաշի կտրուկ նվազումը: Ծանոթներից մեկն առաջարկել էր ստուգել ինֆեկցիոն ֆոնը, և երբ առանց նախատեսվածի, ինքնակամ նման ստուգում է կատարվում, պարզվում է, որ Արամը ՄԻԱՎ ունի:

Արյան անալիզներից հետո միայն նրան ուղարկում են ՄԻԱՎ-ՁԻԱՀ հանրապետական կենտրոն՝ ստուգման, պատասխանը դրական էր՝ ՄԻԱՎ, երրորդ փուլում։ «Շոկի մեջ էի, մեկ օրում աշխարհը շուռ եկավ գլխիս։ Փորձում էի տեղս գտնել, մի քանի օր անցավ մինչև կարողացա ուշքի գալ։ Ծնողներս, իհարկե, ևս ծանր տարան, սակայն նրանք ինձ աջակցում են»,- ասում է նա։

Արամին հայտնի է, թե ինչ ճանապարհներով է հնարավոր վարակվել ՄԻԱՎ-ով, նա բացառում է սեռական ճանապարհը և վստահ է, որ վարակվել է բժշկական միջամտության հետևանքով․ «Անթիվ անգամ ատամնաբույժի մոտ եմ եղել, քիթս եմ վիրահատել։ Վստահ եմ, որ վարակված կարող եմ լինել կա′մ ատամնաբուժարանում, կա′մ քթի վիրահատության ժամանակ, այլ ճանապարհ չկա։ Օրինակ՝ երբ քթի վիրահատությունից հետո գնացել էի վիրակապության, բժիշկն առանց ձեռնոցների և գործիքն ախտահանելու վերքս էր փորփրում։ Նաև ատամնաբույժի այցելության ժամանակ չեմ բացառում, որ վարակված լինեմ:

Վերջին անգամ, երբ ատամներս սարքում էի, բժիշկ կոչվածը ո′չ ձեռնոց էր հագնում, և ո′չ էլ գործիքներն էր փոխում․ նա մյուս հիվանդի համար օգտագործած գործիքն իմ ատամը մաքրելու համար էլ էր օգտագործել։ Չի բացառվում, որ նման բան է եղել նախորդ անգամները: Գիտեմ՝ այն տպավորությունն է, որ հիմնականում սեռական ճանապարհով է անցնում ՄԻԱՎ-ը, սակայն բժշկությունը թե′ սեռական, թե′ արյան միջոցով վարակելիությունը դիտարկում է հավասար»,- ասում է Արամը։

Նա նաև չի բացառում գեղեցկության սրահները, հատկապես՝ դաջվածքի սրահներում վարակվելու հավանականությունը, թեև անձամբ դաջվածք չունի: Նա գտնում է, որ և′ գեղեցկության սրահներում, և′ առողջապահական կենտրոններում, քիչ են հետևողական սանիտարական կանոնները պահպանելու հանդեպ, ինչն էլ հետևանքներ է ունենում։

Հիշեց, թե քանի հրապարակում է եղել, որ հիվանդանոցներում վարակվել են Հեպատիտով՝ թե′ B, և թե′ C, որոնք փոխանցվում են ՄԻԱՎ-ի հետ նույն ճանապարհով: «Հիվանդանոցներում վարակելիության աստիճանը բավականին մեծ է, եթե չեն պահպանվում անվտանգության կանոնները»։

Արամն աշխատում է ուժային կառույցում և հասկանում էր, որ այլևս չի կարող այնտեղ աշխատել, սակայն չէր պատկերացնում, որ իր հիվանդության մասին կարող են բացեիբաց տեղեկացնել աշխատավայրում։ Վերջնական եզրակացությունից հետո Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովն իր առողջականի վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ուղարկել է Արամի ծառայության վայրը՝ առանց համապատասխան գաղտնի կոդ կիրառելու, անգամ թղթերի վրա գրված չի եղել՝ «գաղտնի»։

«Ինձ զանգում են աշխատավայրից, թե քո թղթերը եկել են, ամեն ինչ գրված է։ Գնում եմ, պարզվում է, որ քարտուղարուհին, իմ ղեկավարն արդեն ամեն ինչ գիտեն։ ԿՌԲՀ-ն իրավունք չուներ առանց գաղտնիության կոդի, իմ տվյալներն ուղարկելու աշխատավայր։ Չեն հասկանում, որ իմ ապագայի հետ են խաղում: Երբ փորձեցի պարզաբանում ստանալ Կենտրոնական բժշկական հանձաժողովից՝ ենթադրելով, որ այնտեղ կընդունեն իրենց մեղքը և կասեն, որ կներեք, թյուրիմացություն է եղել։ Սկզբում խառնաշփոթ սկսվեց, արդարացան, թե իբր այդպիսին է կարգը: Բայց ես նաև իմացա, որ մյուս բոլոր դեպքերում պարտադիր կոդավորել են: Թե ինչու իմ դեպքում բացառություն եղավ, անհասկանալի է: Իսկ հետո, դեռ մեղադրեցին ինձ հիվանդանոցը վարակելու մեջ, և սա այն դեպքում, երբ պնդեցի, որ ՄԻԱՎ-ով կարող էի վարակվել հենց առողջապահական համակարգին առնչվելիս»,-ասում է նա:

Այժմ Արամը ծրագրեր ունի, թե ինչով է զբաղվելու ապագայում, բայց մտավախություն ունի, որ ինչ-որ մի տեղից իր ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկությունները կշրջանառվեն, ինչը չի ցանկանում․ չի բացառում, որ կամուսնանա, երեխաներ կունենա։

Ինչ վերաբերում է Արամի վճռականությանը՝ դատի տալ ԿՌԲՀ-ին, նրան պատասխանել են, որ «200 000 դրամ ես շահելու, քո պատճառով մի անմեղ բժիշկ են գործից հանելու»։ Սակայն Արամը գտնում է, որ ճիշտ է վարվում, քանի որ նման դեպքերում պետք է շարժվել ըստ օրենքի, ոչ թե ինչպես պատահի․ պետք է գիտակցեն, որ գործ ունեն մարդու ճակատագրի հետ։ Գուցե նա չի ցանկանում, որ շրջապատն իմանա իր հիվանդության մասին, չի ցանկանում դառնալ «մատի փաթաթան» և գուցե կարողանա կառուցել ապագան՝ արդեն այլ ենթաշերտով։

Բայց այդ, պետք է նմանօրինակ բացթողումներից խուսափել, որ նման անփույթ վերաբերմունք դեպի պացիենտը բացառվի, և դա է պատճառը, որ Արամը տրամադրված է վճռականորեն՝ հասնել արդարության՝ թե′ ՄԻՊ-ի, թե′ իրավական համակարգի միջոցով։ «Հակառակ դեպքում՝ ստիպված կլինեմ հեռանալ հայրենքիցս, որի համար այդքան տարի ծառայել եմ»,- եզրափակում է նա:

Վիճակագրություն

1988 թվականից հետո, երբ առաջին անգամ երկրում արձանագրվել է իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքեր, տարեցտարի նկատվել է վարակվածության դեպքերի աճ, հատկապես 2005-ից հետո։

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից տեղեկացրին, որ ՄԻԱՎ վարակի արձանագրվող դեպքերի թվի աճը պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ։

Ըստ կենտրոնի՝ ՄԻԱՎ վարակի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով՝ ՀՀ քաղաքացիների հետհոսքը Ռուսաստանից Հայաստան: Արձանագրվող դեպքերի աճի միտում նկատվել է մինչև 2014 թվականը, երբ արձանագրված դեպքերի թիվը եղել է առավելագույնը (334): Վերջին երեք տարում դիտվում է արձանագրվող դեպքերի թվի կայունացում: Մասնավորապես՝ 2015 թվականին արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 294, իսկ 2016 թվականին՝ 303 դեպք: Ամսական կտրվածքով գրանցվել է միջինը 25-28 դեպք:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից տեղեկացնում են նաև, որ վերջին 10 տարում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերի թվում շարունակում են գերակշռել արտերկրում վարակվածները, որոնք կազմում են տարվա ընթացքում գրանցվող դեպքերի մոտ 60%-ը: Զգալի է միգրացիայի գործոնի ազդեցությունը երկրում արձանագրվող դեպքերի ընդհանուր թվի վրա: 2012-2016թթ. ընթացքում արձանագրված դեպքերի մոտ 70%-ը կապված է միգրացիայի հետ (արտերկրում վարակվածներ և նրանց զուգընկերներ)։

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից NEWSPRESS.am-ին փոխանցեցին, որ այս տարիներին Հայաստանի հիվանդանոցներում ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքեր չեն արձանագրվել։

Նշենք, որ «Հետք» պարբերականը գրել է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդ 22 երեխայից 20-ը վարակվել է մորից, 2-ը՝ դոնորական արյան միջոցով, մեկը Միջին Ասիայում՝ վիրահատության ժամանակ վարակված արյան փոխներարկման ժամանակ, մյուսը՝ Հայաստանում 2001թ:

Գոհար Ստեփանյան