Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Պատրաստ ենք լայնածավալ գործողությունների. Ջալալ Հարությունյան

2016 թվականի հունիսի 14-ին գնդապետ Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվեց պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված միավորման հրամանատար: Լավագույնի համարում ունեցող հրամանատարին մեկ տարվա ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ հանդիպել աշխատասենյակում: Հարավային միավորում մեր այցելությունների ժամանակ նա միշտ առաջնագծի այս կամ այն հատվածում էր՝ վերահսկում էր ապրիլյան պատերազմից հետո ծավալված լայնամասշտաբ աշխատանքները, ծանոթանում էր տեղանքի առանձնահատկություններին, դիրքապահ անձնակազմին, մարտական հերթապահության ընթացքին: Այս անգամ զուգադիպեց. գնդապետ Հարությունյանը նույն պաշտպանական շրջանում էր, որտեղ և գործուղվել էինք: Եկել էր հետևելու զորամասի ուսումնական գումարտակի ամփոփիչ քննություններին: Միավորման հրամանատարին  «Հայ զինվոր» թերթը խնդրել է ամփոփել պաշտոնավարման մեկ տարին և պատասխանել մի քանի հարցի:

-Պարոն Հարությունյան, Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները վերջերս շուրջ 40 էջանոց զեկույց են հրապարակել և հանգել այն հետևության, որ Արցախում պատերազմի ամպեր են կուտակվում: Զեկույցում անդրադարձել են ապրիլյան ռազմագործողություններին, 2014թ. օգոստոսյան լարվածությանն ու նշել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը: Համամի՞տ եք:

-Պատերազմը կանխագուշակել հնարավոր չէ: Այն միշտ հանկարծակի է սկսվում:

Այնուամենայնիվ, հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերը, ծավալած ինժեներական աշխատանքները, սահմանի երկայնքով անցկացվող զորավարժությունները հարձակողական բնույթի են: Մեր առաջապահ ստորաբաժանումները համալրված են համապատասխան միջոցներով, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ խորությունում հետախուզություն իրականացնելու և մշտապես դիտարկելու ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունները: Այնպես որ՝ հակառակորդը չի կարող ծածուկ, գաղտնի նախապատրաստվել լայնածավալ պատերազմի: Այդ է պատճառը, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում դիմում է տեղային, լոկալ գործողությունների՝ հաճախ ստեղծելով ապրիլյան իրադրությանը մոտ իրավիճակներ:

-Այսինքն՝ այսօր էլ դիրքային պատերազմի մեջ ենք:

-Այո՛: Հակառակորդը գործարկում է հրաձգային, դիպուկահար զենքեր, կիրառում է 60, 82 և 120 մմ-ոց ականանետներ: Երբեմն թիրախավորում է ինչ-որ տեղամաս, հենակետ և մի քանի ժամվա ընթացքում 50-60 արկ կրակում: Հակազդիչ գործողություններով ցանկացած սադրիչ քայլ անմիջապես կանխում ենք: Ընդհանրապես, առաջնագծում այժմ իրավիճակը կայուն լարված է: Նայե՛ք, այս պահին հանգիստ է, բայց լռությունը խաբուսիկ է: Մեկ կամ երկու ժամ անց հնարավոր է լարվածության շեշտակի աճ: Զորքը անընդհատ բարձր զգոնության վիճակում է՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու իրադրության փոփոխությանը: Թույլ չենք տալու, որ հակառակորդն անգամ աննշան հաջողություն ունենա:

-Ի դեպ, փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հակառակորդի հատուկ նշանակության խումբը փորձել էր ներթափանցել Ձեր ղեկավարած միավորման ենթակա զորամասի մարտական հենակետը: Դիրքապահների հմուտ գործողությունների արդյունքում թշնամին մի քանի դիակ էր թողել չեզոք գոտում: Ինչպե՞ս կորակեք տեղի ունեցածը՝ «ապրիլը» կրկնելու փո՞րձ էր:

-Գրեթե կասկած չունեմ, որ հակառակորդը որդեգրել էր «մարտ-հետախուզությամբ» մարտավարությունը, այսինքն՝ փորձել են ստուգել մեր թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև՝ սեփական զինծառայողների մարտական պատրաստությունը: Սակայն գերագնահատել էին իրենց հնարավորություններն ու թերագնահատել առաջնագծում մեր կողմից իրականացված աշխատանքների ծավալները: Ադրբեջանի վերջին՝ փետրվարյան դիվերսիան ցույց տվեց, որ նրանք ունակ չեն նաև հաղթական արդյունքով հատուկ նշանակության լոկալ գործողությունների:

-Մեկ տարի առաջ Դուք ստանձնեցիք միավորման հրամանատարի պարտականությունները: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ծառայությունը այս պաշտոնում: Ի՞նչ ձեռքբերումներ եք արձանագրել:

-Ինձ համար կարևոր էր կարճ ժամանակահատվածում հստակ տիրապետել առաջնային գծի այս հատվածի առանձնահատկություններին, վեր հանել սպաներին ու զինվորներին մտահոգող և անհանգստացնող խնդիրները, խորապես ճանաչել զորքը: Հիմա հստակ պատկերացնում եմ, թե ով ինչի է ընդունակ: Ինչ վերաբերում է հարավային ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ապա հիշյալ ժամանակահատվածում, կարելի է ասել, ունեցանք նոր առաջնագիծ, որը հագեցած է տեխնիկապես, ապահովված է այլընտրանքային համակարգերով, բազմաթիվ անվտանգ ճանապարհներով, միավորում-գունդ օղակում անհրաժեշտ արդիական սպառազինությամբ: Մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացել է մարտական հերթապահություն իրականացնող զինվորի ապահովության աստիճանը: Իհարկե, հիմնավոր փոփոխություններ են կատարվել մարտական պատրաստականության ու հերթապահության կազմակերպման հարցերում, մարտավարությունում: Հիմնական շեշտը դրվել է տարբեր զորատեսակների՝ հրետանի, հակաօդային պաշտպանություն, զրահատանկային զորքեր, մոտոհրաձգային ստորաբաժանումներ, փոխգործակցության կատարելագործման վրա: Պահպանելով գաղտնիության ռեժիմը՝ չեմ կարող մանրամասներ նշել: Այժմ մեր առաջնահերթություններից մեկը ծավալուն քողարկման միջոցառումների իրականացումն է:

-Պարոն գնդապետ, գիտեմ, որ շտապում եք հարավարևելյան պաշտպանական շրջան՝ ամփոփելու մայիսի 29-ից հունիսի 2-ը ենթակա զորամասերի ներգրավմամբ անցկացված մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժությունը: Արդյունքները բավարա՞ր են:

-Ես կասեի՝ լավ: Որոշ ստորաբաժանումների դեպքում՝ նույնիսկ գերազանց: Զորավարժությանը ներգրավված էր միավորման ամբողջ համազորային պահեստուժն ու հրետանին: Հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը: Մարտական հրաձգության փուլին հետևել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հատկապես տպավորիչ էին զրահատանկային գումարտակի գործողությունները, հրետանու և հակատանկային ստորաբաժանումների ուղիղ նշանառությամբ և փակ կրակային դիրքից վարած դիպուկ կրակը:

Զորավարժությունը ներդաշնակեց գունդը: Մեր ստորաբաժանումները պատրաստ են ավելի լայնածավալ մարտական գործողությունների:

-Շնորհակալություն զրույցի համար:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ