Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մշակույթ

Ազգային երգը՝ որպես պայքար (լուսանկարներ)

Ի՞նչ է ազգային երաժշտությունը: Ինչո՞ւ այն չի շրջանառվում նույնքան ակտիվ, որքան փոփը կամ ռոքը: Ի՞նչ կարող է տալ ազգային երգը 21-րդ դարի հայ երիտասարդին: Պատասխանում է “Voice of time”, “Balkan-folk” միջազգային երաժշտական մրցույթների ոսկե մեդալակիր, “Sea & memories” միջազգային մրցույթի առաջին կարգի մեդալակիր, “Balkan-folk fest”-ի Եվրոպայի չեմպիոն, երգիչ Հայկ Մխոյանը:

-Հոգեբանորեն ի՞նչ է քեզ տալիս ազգագրական երաժշտությունը:

-Դրա մեջ կռիվ կա: Այն քո մեջ ամրապնդում է սեփականատիրոջ իրավունքն ու զգացողությունը: Օրինակ, Կոմիտասն ինձ համար եթերային է, և միաժամանակ այն տանում է երկրի խորքը, մխրճում սեփական արմատների մեջ: Ազգագրական երգը բողոք չէ, դա պայքար է: Ընկերներ ունեմ, որոնք ստեղծագործում են այդ ոճի մեջ, միշտ հիշեցնում եմ նրանց, որ ազգային ոճով տեքստեր գրելուց մեծ պատասխանատվություն են ստանձնում, որովհետև դա այն երաժշտությունն է, որը կրթում-դաստիարակում է: Պետք է գրվի ոչ թե այն մասին, թե ինչպես «եկան-ջարդեցին-սրի քաշեցին», այլ այն մասին, թե ինչ պիտի անենք մենք: Դա հոգաբանություն է ձևավորում:

-Ինտերնետը մեզ համար հսկայական երաժշտական աշխարհ է բացում: Արդյո՞ք հնարավոր է այդ պամաններում կապված մնալ միայն ժողովրդական երգին:

-Ես չեմ ասում, որ պետք է միայն ազգային լսել: Ես ինքս, երաժիշտ լինելով, լսում եմ ամենատարբեր երկրների ու ոճերի երաժշտություն: Աշխարհը հսկայական ձայնադարան է բացում մեր առաջ, և դա հրաշալի է: Յուրաքանչյուրն ազատ է իր երաժշտական ճաշակի ընտրության հարցում: Բայց հասարակությունը երեխայի նման է՝ կարող ես թողնել, որ ազատ մեծանա, բայց պիտի հսկես, որ սխալ քայլ չանի:

Թերլեմեզյանը մի անգամ Կոմիտասին հարցրել է՝ հայկակա՞ն երաժշտությունն է լավ, թե՞ եվրոպական: Կոմիտասն ասել է. «Եղբայր, ծիրանից դեղձի համ չի գա, ոչ էլ հակառակը»: Իհարկե, ամեն ինչին պետք է ծանոթ լինել, շատ բան կարելի է սիրել: Բայց ամենից առաջ քոնը պիտի կարողանաս գնահատել ու կիրառել: Ազգային մշակութային արժեքներին անդրադարձի պակաս կա: Սերունդներ են դաստիարակվել այդ արժեքներով, և հիմա դրանք չգիտես ինչու չորրորդ պլան են մղվել: Կոմիտասին անգամ տարին մեկ-երկու անգամ ենք հիշում: Այնինչ նա ամեն օր պիտի լինի մեր կյանքում, դա մեր էության մի մասն է:

-Ի՞նչ ես զգում բեմում՝ ազգային երգերը կատարելիս:

-Նախևառաջ՝ մեծ պատասխանատվություն: Որովհետև բեմն ինձ համար առաջին հերթին տեղ է, որտեղից ես կրթում եմ: Կրթում եմ զգացողություն և ինֆորմացիա փոխանցելով: Բեմը հենց այնպես չէ գետնից բարձր: Հանդիսատեսը կարող է ինձնից 20 անգամ ավելի բարձր լինել ինտելլեկտով, բայց եթե նա այդ պահին քեզ լսում է, ուրեմն դու նրան դաստիարակում ես, ինչ-որ բան ես տալիս:

-Մասնակցել ես բազմաթիվ միջազգային մրցույթների: Ինչպե՞ս է օտարազգի հանդիսատեսն ընկալում հայկական երաժշտությունը:

-Մի դեպք պատմեմ: 2015 թ.-ին Բուլղարիայից հրավեր ստացա՝ միանգամից երկու մրցույթի մասնակցելու: Համընկավ ցեղասպանության հարյուրամյակի ժամանակահատվածի հետ: Ավտոբուսով էի գնում, Թուրքիայի միջով: Եռագույնը ուսերիս, անմոռուկը կրծքիս մտա Ստամբուլ, այնտեղից Բուլղարիա:

Մրցույթին մասնակցում էր 60 պետություն, այդ թվում նաև Թուրքիան: 450 մրցակից ունեի, 200 խումբ և 250 անհատ կատարող: Մրցույթը երեք օր էր տևում: Յուրաքանչյուր մասնակից ներկայանալու համար ուներ 15 րոպե, երեք երգ պետք է ներկայացնեինք: Ելույթից առաջ ամբողջ գիշեր չեմ քնել, մտածում էի, որ Հայաստանը պետք է ներկայացնեմ ոչ միայն երգով: Եվ գտա ձևը: Մի պատմություն կա Կոմիտասի կյանքից: 1906 թվականին, Փարիզում նրա համերգներից մեկի վերջում աշխարհահռչակ կմպոզիտոր և երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին ծնկի է եկել, համբուրել է Կոմիտասի ձեռքը և ասել, որ խոնարհվում է նրա երաժշտական հանճարի առաջ: Գրեցի այդ պատմությունը թղթի վրա, թարգմանեցի բուլղարերեն: Համացանցից գտա նկարներ, սլայդ-շոու հավաքեցի: Կապվեցի համերգի կազմակերպիչների հետ, համոզեցի, որ էկրան տրամադրեն, համաձայնեցին:

Եկավ ելույթիս պահը: Բարձրացա բեմ, պատմության բուլղարերեն թարգմանությունը տվեցի հաղորդավարուհուն, բացատրեցի, թե ինչ պետք է անի: Սկսեցի խոսել հայերեն, նա կարդում էր բուլղարերեն թարգմանությունը: Նշել էի նաև, թե ինչ երգեր եմ երգելու՝ «Դլե Յամանը», «Կռունկը», «Անտունին», և երգերի նախապատմությունը: Երբ վերջացրի պատմությունը, հանդիսատեսն արդեն հետաքրքրված էր իրեն անծանոթ այդ երգերով: Հետո երգեցի: Եվ ֆիզիկապես զգում էի հանդիսատեսի հուզմունքը: Ավարտեցի, գնացի զգեստափոխվելու, որ վազեմ մյուս մրցույթին: Եկան, ասացին՝ մնա: Համերգի վերջում պարգևատրեցին, հուզվեցին: Հասկացա, որ հասել եմ լիակատար ընկալման մարդկանց կողմից, որոնք մինչ այդ Կոմիտասի անունն էլ չէին լսել:

Մի կերպ հասա մյուս մրցույթին: 174 մասնակից ուներ: Այստեղ նվաճեցի իմ տարիքային խմբի ոսկե մեդալը և ընդհանուր մրցույթի գրան-պրին: Եվ նորից հասկացա, որ հանդիսատեսն զգաց:

-Ինչպե՞ս է տեղի ունեցել քո մուտքը ազգագրական երգի աշխարհ:

-Ես արմատներով Մուշ-Ալաշկերտից եմ, ծնունդով՝ Տաշիրից: Փոքրուց լսել եմ աշուղական երգեր՝ պապիկիս կատարմամբ, շատ հին և քիչ հայտնի երգեր էին: Հայրս նույնպես երգում էր, նաև նվագում: Երկու տարեկանում սկսել եմ խոսել ու հենց այդ օրվանից էլ երգում եմ: Շատ էի սիրում «Ալագյազ» երգը: Շատ բարդ, շատ խորը երգ է, ազգի ամբողջ պատմությունը ներառում է իր մեջ: Սկսեցի անգիր սովորել բառերը: Հինգ տարեկան էի, դեռ կարդալ չգիտեի, բայց խնդրեցի մայրիկիս, որ գրի առնի բառերը, և այդ տողերին նայելով երգում էի: Հետո խնդրեցի, որ ինձ կարդալ սովորեցնի, որ լավ սովորեմ տեքստը: Այդպես, հանուն այդ երգի գրել-կարդալ սովորեցի: Եվ այդպես սկսվեց իմ ճանապարհը: Հուսով եմ՝ մի օր «Ալագյազ» երգը կունենամ ձայնագրված և տեսահոլովակի տեսքով:

-Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը:

-Մի հոգու քննադատությունն եմ շատ ծանր տանում՝ իմ սեփականը: Ինձ հաճախ ասում են, որ ինքս էլ լավ երաժշտական քննադատ կլինեի: Գուցե այդ հակման պատճառով ինքս ինձ կարողանում եմ կողքից նայել և քննադատել: կողքից առողջ քննադառությանը իհարկե նորմալ եմ վերաբերվում: Դա այն է, ինչը ստիպում է վերանայել արածդ, իսկ դա երբեք չի խանգարի:

hayk mkhoyan2 hayk mkhoyan3 hayk mkhoyan4 hayk mkhoyan