Կյանքից հեռացել է Իգոր Յավրյանը
«Այսօր 74 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իգոր Մարտինի Յավրյանը»,- այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։