Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասինՖրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչըԻշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Արխիվ

Լավագույն պայմաններ ու հղիության ապահով ընթացք (լուսանկարներ)

Ի՞նչ է պետք կնոջը՝ հղիության ու ծննդաբերության հրաշալի, բայց բարդ ժամանակահատվածը թեթև, դրական և առանց խնդիրների անցկացնելու համար: Հատուկ հոգատար վերաբերմունք ամենամոտ հարազատների կողմից և վստահություն, որ իր հղիությունը հսկվում է բժշկական կենտրոնում, որտեղ կան սրտացավ ու պրոֆեսիոնալ մասնագետներ ու լավագույն պայմաններ:

cnndatun

Հատուկ այդ նպատակով Սլավմեդ բժշկական կենտրոնի ծննդատանը ներդրվել է մի մոտեցում, որ կարելի է կոչել «ընտանիքի մոդել»: 2014թ-ից գործող ծննդատանը ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի հղին իրեն զգա ընտանեկան հանգիստ, ապահով ու կոմֆորտ միջավայրում, ու ծննդատունը դիտարկի որպես իր «տան շարունակություն», որտեղ ինքը նաև պրոֆեսիոնալ մասնագետների հատուկ հսկողության ներքո է գտնվում: Կենտրոնի բազմապրոֆիլ բնույթն էլ հնարավորություն է տալիս ցանկացած խնդիր լուծել տեղում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ պրոֆիլի մասնագետների:

cnndatun2

Սլավմեդ բժշկական կենտրոնում հաշվառվող կինն ունի հնարավորություն իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ ընթացքը՝ սկսած հղիությունից մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան: Այստեղ ձևավորված են հղիության վարման առողջ մասնագիտական ավանդույթներ: Ծննդատան մանկաբարձ-գինեկելոգները խստորեն հետևում են հղիության վարման հարցում Առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին:

cnndatun3

Իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործիքային ու լաբորատոր հետազոտությունները: Բացի այդ, «Սլավմեդ» ԲԿ ծննդատունը մշակել է իր սեփական մոտեցումները՝ կատարելով սքրինինգներ, որոնք ցանկալի են, բայց ոչ պարտադիր: Արվում է հնարավորը՝ նվազեցնելու անհաս և թեթև քաշով երեխաների ծնունդը, հղիության վաղաժամ ընդհատումները և վաղաժամ ծննդաբերությունները: Կենտրոնում հատուկ ուշադիր են, որ հաշվառված հղիները պարտադիր ժամանակին այցելեն մասնագետին՝ խուսափելու համար անցանկալի բարդություններից:

cnndatun1
«Սլավմեդ» ԲԿ-ում հղիության ընթացքի վարումն իրականացվում է վճարովի հիմունքներով՝ յուրաքանչյուր եռամսյակը քսան հազար դրամ, այսինքն՝ հղիության ամբողջ ընթացքը՝ վաթսուն հազար դրամ:

Հղիության բարդացված ընթացքի դեպքում պարտադիր հետազոտությունների ծավալը ընդլայնվում է: Այս դեպքում կա երկու տարբերակ. եթե դա ուղղակի ամբուլատոր այց է, արվում է լրացուցիչ վճարով: Եթե կա ավելի լուրջ խնդիր, և կինը կարիք ունի ստացիոնար բուժման, իրականցվում է անվճար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Երևանում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին «Սլավմեդ» ԲԿ-ում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունքի ունի:

cnndatun4

Ավելին, կենտրոնում ծննդաբերած կինը ծննդաբերությունից հետո 42 օրվա ընթացքում ցանկացած խնդրով կարող է դիմել կենտրոն և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն, անկախ նրանից՝ խնդիրները կապված են զուտ մանկաբարձության հե՞տ, թե՞ ուրիշ օրգանների պաթոլոգիաների կամ պատահարների հետ:

«Մեզ մոտ հմուտ մասնագետների առկայությունը, մանկաբարձ-գինեկոլոգների երկարատև աշխատանքային փորձն ու նրանց սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ապահովում են հղիության և ծննդաբերության շրջանի հարմարավետ և անվտանգ վարումը: Կարևոր է նաև կենտրոնի հագեցվածությունը գերժամանակակից սարքավորումներով՝ սկսած բոլոր ախտորոշիչ և լաբորատոր սարքավորումներից, վերջացրած ծննդալուծման ընթացքն ու փոքրիկի հետծննդյան խնամքը ապահովելու հնարավորություններով: Մեզ մոտ մինչ այսօր լույս աշխարհ է եկել շուրջ 1600 երեխա»,-նշում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանը:

cnndatun5

Ի դեպ, ըստ ՀՀ Առողջապահության նախարարության հրամանագրի՝ ծննդկանի մոտ այցելուների քանակը սահմանափակված է երկու անձով՝ հիվանդանոցի կողմից սահմանված այցելության ժամերին: Մնացած այցելությունները վճարովի են: Սլավմեդ Բժշկական կենտրոնում վճարովի այցելություններ չկան, բայց բաժանմունքի ղեկավարը հորդորում է այցելությունների քանակը սահմանափակել այն մարդկանցով, ովքեր հետագայում ապրելու են մոր և երեխայի հետ. «Դրա պատճառը շատ ռացիոնալ է և ուղղված է ծննդկանի և փոքրիկի ֆիզիկական առողջությանն ու հոգեվիճակի պահպանմանը: Չպետք է մոռանալ, որ ծննդաբերությունը մեծ սթրես է կնոջ համար: Նա ծախսել է հսկայական ֆիզիկական և հոգեբանական ուժ, եթե երեխան առաջնածին է, պետք է սովորի՝ ինչպես կերակրել և այլն: Եվ այդպիսի վիճակում շատ ազգականների այցերը ցանկալի չեն, մանավանդ որ կարող են վարակներ տարածված լինել: Եթե կոնկրետ ժամանակահատվածում քաղաքում տարածված վարակներ կան, օրինակ՝ գրիպ, այցելությունները պաշտոնապես արգելվում են»,-զգուշացնում է Դավիթ Իգնոյանը:

slavmed

«Սլավմեդ» Բկ-ում կիրառվում է մոր և մանկան համատեղ կեցության մեթոդը, որն ամբողջ աշխարհում ընդունված է իբրև ամենաբարենպաստ եղանակ՝ հետծննդյան սթրեսը նվազեցնելու համար:

Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք բազմիցս ուսանել և մասնագիտացել են Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար ծննդատներում ու գինեկոլոգիական կլինիկաներում: