Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

Հրազդանի քաղաքապետը ձեռքը տարել է քաղաքի բյուջեին

Անկախությունից հետո ՀՀ մեծ ու փոքր պաշտոնյաների մոտ սկսվեց նոր հիվանդություն՝ որկրամոլություն ամեն ինչի հանդեպ։ Եվ քանի որ այդ շրջանում բյուջեում առանձնապես փող չկար, ապա երկիրը դարձավ կերակուր՝ ոմանց անհագ ախորժակը բավարարելու համար։

Կարող ենք անդրադառնալ շքեղ ավտոմեքենաների գնումներին, որոնք կատարում էին պաշտոնյաները՝ պետության հաշվին։ Իհարկե, հետո այդ մեքենաները սահուն կերպով հայտնվում էին նրանց սեփական ավտոտնակներում, որի համար արդեն պետական գումարներով վճարված էր։ Եվ եթե այդ մասին խոսվում էր, պատասխանում էին՝ հո էշով չենք գնալու հանդիպումների։ Եվ այսպես երկիրը լցվեց պետական լեքսուսներով, տուարեգներով, մերսեդեսներով։

Ի դեպ, թանկարժեք մեքենաները գնվում էին հատկապես եվրոպացիների մոտ ավելի եվրոպացի երևալու համար։ Պարզվում է, որ եվրոպացի պաշտոնյաները նախընտրում են հեծանիվներով կամ էլ ոտքով, կամ էլ հասարակական տրանսպորտով գնալ աշխատանքի․ մարդիկ, ովքեր ծնվելուց հետո սոված չեն մնացել՝ ի տարբերություն հայ պաշտոնյաների, որոնք մինչև պաշտոն ստանալը փշրանքներով էին յոլա գնում։

Ու այսպես իշխանական օղակներում մեքնենարի ուռճացումը դարձավ արդեն սովարական։ Ավելին՝ հետո նաև պարզվեց, որ կառավարության ծառայողական մեքենաներից յուրաքանչյուրն օրական միջին հաշվով ծախսում է 14 հազար դրամի բենզին և քշում մոտ 250 կիլոմետր․ ամեն օր։ Իսկ որ ծառայողական մեքենաներն օգտագործվում են պաշտոնյայի անձնական քմահաճույքների համար, գաղտնիք չէ։

Ի դեպ, վերջերս Հրազդանի քաղաքապետի որդին հայտնվել էր հոր ծառայողական մեքենայի ղեկին, վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, ով մահացել էր, և դեռևս անհայտ է՝ 17-ամյա պատանին պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ։

Ինչպես երևում է հայրը՝ Արամ Դանիելյանը, ելքը գտել է, Հրազդան քաղաքի ավագանին՝ քաղաքապետի գլխավորությամբ, համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել  է 6 միլիոն 200 հազար դրամ հատկացում՝ մեքենա գնելու նպատակով:

Հրազդան քաղաքում ի՞նչն է շատ՝ խնդիրները։ Մինչև հիմա քաղաքի փողոցները սովետական շրջանի ասֆալտի մնացորդներն են զարդարում, շենքերում վերելակների խնդիրը լուծված չէ, բնակարանների մուտքերը «զարդարված» են հոսանքի լարերով, ծեփը թափած, իսկ առնետները շենքերի մուտքերում պար են բռնում։ Կարճ ասած՝ Հրազդանի քաղաքապետը քաղաքի խնդիրները լուծելու փոխարեն սեփական հարցերն է լուծում։

Իհարկե, քաղաքապետը կարող է «պաշտպանվել», թե մեքենա չունի, սակայն եթե իրավական պետություն լիներ, նա նախ պատասխան կտար, որ իր անչափահաս որդին վերցրել է ծառայողական մեքենան հերիք չէ, մահացու վրաերթ է կատարել, դրանից հետո ասես ոչինչ չի եղել, հայրը բյուջեից դարձյալ մեքենա է գնում։

Չկա որևէ մեկը, որ պարոն Դանիելյանին նախ պատասխանատվության ենթարկի պետական գույքը վնասելու համար, վնասը վերականգնի, նաև մեքենան վերանորոգի սեփական միջոցներով, քանի որ տղան, ի վերջո, իրենն է, կատարում է հակառակը, և ոչ ոք նրա ձեռքը չի բռնում։

Սա կոչվում է պետական փողերի վատնում, որի համար դեռևս մեր երկրում որևէ շոշափելի ՀՀԿ-ական պատասխան չի տվել։

NEWSPRESS.am