Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Բաքվի հերթական «դիվերսիոն» խեղկատակությունը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հպարտորեն հայտարարել էր, որ հունիսի 20-ին ադրբեջանցի ասկյարները հայ-ադրբեջանական սահմանին գերեվարել են հայ դիվերսանտի և շուտով այդ մասին ավելի մանրամասն կհաղորդեն…

Այդ «շուտովը» տևեց մոտ 7 ժամ և հիմա Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հայ «դիվերսանտի» մասին հաղորդագրություն և տեսանյութ…

Պարզվեց, որ ադրբեջանցիների ձեռքում հայտնվածը 1974 թ-ի նոյեմբերի 16-ին ծնված Զավեր Կարապետյանն է, Տավուշի մարզի Դովեղ գյուղից… Առաջին իսկ հայացքից զգացվում է ադրբեջանցիների դիլետանտությունը, որ նույնիսկ մի շինծու տեսանյութ չեն կարող պատրաստել և այն հրամցնել թե՛ սեփական, թե՛ օտարեկրյա լսարանին…. Այս անգամ ևս հայ «դիվերսանտը» ինչ-որ քաղաքացիական, հավանաբար սպորտային շորերով էր…

Հաշվի չառնելով վերջին «դիվերսանտի»՝ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հետ կապված պատմությունը, որը 2014 թ-ի օգոստոսի 7-ին հայտնվելով Ադրբեջանում և հաջորդ օրը անհայտ պատճառով մահացել էր, և որին ադրբեջանական իշխանությունները ևս մեղադրում էին դիվերսանտ լինելու մեջ, այս անգամ ևս պաշտոնական Բաքուն կատարում է նույն սխալները…

Հիշեցնեմ, որ հոգեկան խնդիրներ ունեցող Կարեն Պետրոսյանը քաղաքացիական շորերով և սպորտային կոշիկներով էր հայտնվել Ադրբեջանում… Դիվերսանտ ներկայացնելու համար նրան հագցրել էին զինվորական կիսաբաճկոն… Նույն խեղկատակությունն էլ կատարել են նորաթուխ դիվերսանտ Զավերի հետ… Կրկին քաղաքացիական շորեր և կրկին զինվորական կիսաբաճկոն…

Հիշեցնեմ, որ Կարեն Պետրոսյանի գերեվարվելու ժամանակ, մինչ Ադրբեջանի ՊՆ-ի շինծու հաղորդագրության հրապարակելը, ազերիական ԶԼՄ-ներից մեկն անդրադարձել էր Արթուրի՝ Ադրբեջանում հայտնվելու մանրամասներին և նույնիսկ հարցազրույցներ վերցրել հայ երիտասարդին գերեվարած ազերի գյուղացիներից, որոնց խոսքերը լրիվ հերքում էին պաշտոնական Բաքվի տեսակետը…

Նույն էլ հիմա է տեղի ունեցել… Հունիսի 20-ին Aravot.am-ը գրել էր, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղում է հայտնվել մոտ 50 տարեկան հայաստանցի մի տղամարդ…

Ըստ Razm.info-ի, այսօր ժամը 09։35-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ, facebook սոցիալական ցանցում որպես «Ղազախի շտապօգնության կայանի բժիշկ» հանդես եկող Խամիս Մասիմովը գրել էր. «Շուրջ 2 ժամ առաջ Քեմերլի գյուղի հատվածում սահմանը հատել է Հայաստանի մոտ 50 տարեկան քաղաքացի։ Սահմանն անցած Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են բնակիչները։ Որոշակի ժամանակ անց զինվորականները եկել ու տարել են գերուն»…

Խամիս Մասիմովի գրառումը բացահայտում է Զաքիր Հասանովի գերատեսչության հերթական սուտը… Զավեր Կարապետյանին տեսախցիկի առաջ պարտադրել են, որ ասի, որ իրեն բռնել են ադրբեջանցի ասկյարները և գերի են վերցրել… Այնինչ, Մասիմովն իր գրառման մեջ հատուկ նշում է, որ Հայաստանի քաղաքացուն գերեվարել են ազերի գյուղացիները և ժամեր անց նոր ազերի ասկյարները եկել են նրա հետևից…

Ժամանակն է, որ Զաքիր Հասանովը դուրս շպրտի իր մամլո խոսնակին, ով միշտ աչքի է ընկել իր դիլետանտությամբ և խեղկատակությամբ… Չնայած, մեզ ձեռնտու է, որ այսպիսի անորակները և հիմարները լինեն Իլհամի կողքին… Մեծ ջանքեր չեն պահանջվի, որ բացահայտվի պաշտոնական Բաքվի հերթական սուտը…

Հ.Գ.Հաշվի առնելով բռնապետ Ալիևի հայատյացությունը, չի կարելի բացառել, որ Զավերին էլ է սպասում Կարեն Պետրոսյանի ճակատագիրը… Նրան էլ կարող են սպանել…»։