Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Կառավարությունը թերանում է․ Հայաստանը պետք է շարունակի կախված մնալ

Կառավարության նոր ծրագրի հիմքում դրված տնտեսական 5 տոկոսանոց վախվորած ու զուսպ աճը նշանակում է, որ Հայաստանը նորից պետք է շարունակի կախված մնալ տրանսֆերտներից և միջազգային շուկայի գներից, իսկ թե ինչ ենք վաճառում, հայկական սալորը:

Արձագանքելով ֆինանսների նախարարին՝ ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է 2016 թվականի բյուջեի կատարողականը։

«Դրսից կախվածության պարագայում որևէ մեկը հարկաբյուջետային և դրամավարկային գծով չի կարող արդյունավետ աշխատել։ Երբ պետք է այս կախվածությունից դուրս գանք ու փրկվենք»,- իր հարցը ֆինանսների նախարարին ուղղեց Բոստանջյանը:

Պատասխանելով պատգամավորին՝ նախարար Վարդան Արամյանը նշեց, թե չի կարծում, որ 5 տոկոսանոց տնտեսական աճը շատ ցածր է:

«Նայեք համաշխարհային տնտեսության զարգացումներին, ցածր աճի ցիկլոնում ենք գտնվում: Այսինքն՝ ավելի մեծ աճ հնարավոր չէ, քանի որ ամբողջ աշխարհն է գտնվում ցածր աճի դաշտում: Արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել երկիր, որի տնտեսությունը միայն տրանսֆերտով է աճում: Իհարկե ոչ, և կառավարության ծրագիրը հենց այդ մասին է, որ աստիճանաբար պետք է գնանք մեր տնտեսական կառուցվածքը փոխելուն, տնտեսական աճը պետք է գա արտահանման ոլորտից, արտահանում-ՀՆԱ ցուցանիշը պետք է աճի։ Ես չէի ասի, որ հիմա մենք կոլապսային վիճակում ենք․․․»,- նշեց նախարարը:

Բոստանջյանը նախարարին արձագանքեց․

«Մեր բախտը բերել է, որ տվյալ ֆինանսական տարվա պարտքի մարման ծավալը հավասար չէ պետական բյուջեի ծավալին: Հակառակ դեպքում ամբողջ պետական բյուջեում եղած միջոցները կտայինք էդ պարտքը փակելուն, և այդ տարի ՀՀ-ն չէր ունենա որևէ ոլորտում ապրելու հնարավորություն»,- ասաց պատգամավորը:

Վարդան Արամյանն էլ պատասխանեց․ «Թող մեծամտություն չհնչի, բայց ԱՊՀ երկրներում ՀՀ կառավարության անդամներն են տեխնիկական աջակցություն տրամադրում պարտքի կառավարման մոդելի և այլ հարցերով:

Արձագանքելով նախարարի այս հայտնությանը պատգամավորը հենգնաքով նկատեց․

«Եթե այդքան շնորհքով եք, ինչո՞ւ կուտակայինը դուրս տվեցիք, դուք կառավարեիք»,- հարցրեց Բոստանջյանը:

ֆինանսների նախարարն էլ խոստովանեց, որ այդ միջոցները կառավարելու հարցում ՀՀ կառավարությունը թերանում է: