Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Վարդան Արամյանը Հայաստանի տնտեսությանը տարել է աղքատության ետնախորշեր

Ճշգրտված տվյալներով Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար. Պարտք-ՀՆԱ հարաբերությունը արդեն կազմում է 55 տոկոս: ՀՀ բնակչության յուրաքնաչյուր քաղաքացու վրա այս պահին կուտակված է շուրջ 2 հազար դոլար պարտք:

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով ՀՀ պարտքը, նշել է, որ 2015-16 թթ, Հայաստանը շուրջ 1 մլրդ դոլար պարտք է վերցրել, ըստ նրա, դա հրաշալի միջոց է եղել Հայաստանի համար, քանի որ այդ ընթացքում նվազել են տրայնսֆերտները Հայաստան և «եթե պարտք չվերցնեինք, դա կհանգեցներ տնտեսական ցածր ցուցանիշների և անկման, նաև ճնշումներ կլիներ արտարժույթի շույակում»:

Նշենք, որ այս խորհրդարանում չկա Հրանտ Բագրատյանը, ով նախարարին մատչելի կբացատրեր` գլուխներս մի արդուկիր:

Արամյանը երբևէ այսքան պրիմիտիվ չի եղել, նա կարող էր կառավարության ագահության համար ավելի հարմար պատրվակներ գտնել, բայց երևի թե չի կարողացել. Մոտավորապես ասել է` էլ բեթարից ենք պրծել, իսկ թե «այդ բեթարը» որն է, երևի ո՛չ ինքը է վստահ, ո՛չ էլ որևէ խելքը գլխին տնտեսագետի կարող է համոզել: Դե՛, մարդը ինչպես ասում են` մի բա՛ն ասել է:

Վարդան Արամյանի խոսքից կարելի է հասկանալ, որ Հայաստանը հրաշալի իշխանություններ ունի, էլ ավելի հրաշալի կառավարություն, պարտքեր է, որ վերցնում է, գործեր է, որ ինչպես հարկն է չեն կատարվում այդ վարկային գումարներով.

Մշտապես կիսատ-պռատ:

Հետաքրքիր է` ինչպե՞ս է զգում Արամյանը նման անբովանդակ հայտարարության համար, արդյո՞ք չի անհանգստանում, թե իր տնտեսագիտության դասախոսները գետինն են մտել, որ այդքան տարի կրթել են, սակայն տնտեսագիտությունից այդպես էլ Արամյանը ոչինչ չի սովորել, ավելին` իր չգիտությունը փորձում է փաթաթել հանրության պարանոցին.

Ստում է և աչքն էլ չի թարթում:

Իհարկե նրա հույսն այն է, որ Հայաստանը չի մտել միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցանկ, որն իհարկե այդպես չէ. ՀՆԱ-պարտք հարաբերակցությունը հատել է 50 տոկոս սահմանագիծը, դա նշանակում է, որ երկիրն արդեն խնդիր ունի և այն էլ լուրջ:

Հետաքրիքր է՝ բոլորը սա հասկանում են, իսկ երկրի թիվ մեկ տնտեսագետը չի՞ հասկանում, թե՞ իրեն է անհասկացողի տեղ դրել` արդարացնելու պատքեր վերցնելու երկրի մարմաջը:

Բացի այդ 2016-ի արդյունքներով Հայաստանի արտաքին պարտքի մարման գումարը կազմել է 234 մլն դոլար, որից 71 մլն-ը՝ մայր գումարը, իսկ 120 մլն-ը՝ տոկոսները մարելու համար, 2017-ին` 296 մլն դոլար, որից 145 մլն-ը մայր գումարի ու 151 մլն-ը՝ տոկոսների մարում:

Այսինքն, անգամ Վարդան Արամյանի նման տնտեսագիտությունից պատկառելի հեռավորության վրա գտնվողի համար էլ պետք է պարզ լինի, որ Հայաստանը վարկերի գումարների համար ավելին է վճարում, քան բուն վարկերն են. Իսկ նման անհաշվենկատ տնտեսական քաղաքականություն են վարում, քանի որ երկրի տնտեսական լծակները գտնվում են մարդկանց ձեռքին, ովքեր ԲՈՒՀ-ում ո՛չ թե սովորել են, այլ թրև են եկել և այսօր երկրի տնտեսության հետ վարվում են, ինչպես ուսումնառության տարիներին` թրև են գալիս, տնտեսությանն էլ հետներից են տանում թափառելու՝ աղքատության ետնախորշերում: