Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Գրիգորյաններն իրենց բդեշխությունում աջուձախ լավություն են անում (լուսանկար)

Էջմիածնի կենտրոնական փողոցներից մեկի մայթեզրին` հին շենքերից մեկի տանիքին, նոր շինություն է կառուցվում։ Թե ում թույլտվությամբ և ինչ իրավունքով, չի քննարկվում։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ շենքի վրա շենք կառուցելու մտահղացումը պատկանում է ոմն Ստեփան Ստեփանյանի, ով հանդիսանում է գեներալ Սեյրան Սարոյանի խնամին։

Իհարկե, գովելի է, երբ քաղաքը լցվում է նոր շենք ու շինություններով, որոնք ծառայում են հասարակությանը։ Սակայն դժվար է ասել, թե այս պարագայում որքանո՞վ այս շինությունը կարող է պիտանի լինել հասարակության համար։ Սա մի կողմից, մյուս կողմից էլ դժվար է ասել նաև, թե մեկ այլ պատվիրատուի դեպքում արդյո՞ք Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նույն սիրալիությամբ ու պատրաստակամությամբ կստորագրեր փաստաթղթերն ու շինարարության թույլտվություն կտար։ Այն էլ՝ այն դեպքում, երբ նույնիսկ ոչ մասնագետն անզեն աչքով կնկատի, որ իր ճարտարապետական դիրքով ու տեսքով նոր շինությունն ամենևին չի համապատասխանում հին կառույցի հետ։

Իհարկե, կա նաև մեկ այլ վարկած․ կարելի է ենթադրել նաև, որ Կարեն Գրիգորյանն, օրինակ, տեղյակ չէ այս շինարարության մասին և, ըստ էության, այն ապօրինի շինություն է․․․

Թեև սա, իհարկե, քիչ հավանական է, քանի որ Էջմիածինը գրաված Գրիգորյանների ընտանիքը հազիվ թե թույլ տար ինչ-որ մեկին, առանց իրենց իմացության, ինչպես ասում են, «բզբզար» իրենց տարածքում։

Ամեն դեպքում ապօրինաշինությո՞ւն է դա, թե՞ ունի օրինական թույլտվություն, NEWSPRESS.am-ը փորձեց ճշտել Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանից։

Վերջինս նախ պատասխանեց, թե տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, ապա նշեց, որ նման շինություն կա, բայց ոչ թե մեր նշած վայրում, այլ մի այլ տեղ, հետո էլ շրջանցեց հարցն այն մասին, թե արդյո՞ք այդ շինարարության համար կա քաղաքապետարանի թույլտվությունը։

«Ես չգիտեմ, երևի․․․ վաղը կհարցնեմ, կիմանամ, կասեմ․․․»,-ասաց Վարդան Վարդանյանը։

Չստանալով նրանից որևէ հստակ տեղեկատվություն՝ փորձեցինք կապ հաստատել հենց Կարեն Գրիգորյանի հետ, ինչը, սակայն, արդյունք չտվեց, քանի որ վերջինս չպատասխանեց հեռախոսազանգերին։

ejmiacin