Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Ջրպետկոմի նախագահի երևակայությունը չի բավել սեփական սուտը հորինել

Վերջին երկու տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակի բարձրացումը փոքր-ինչ զգալի է, ինչն արդեն անհանգստացնող է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի համար, և որոշվել է լրացուցիչ 100 մլն խմ լրացուցիչ ջրառ կատարել Սևանից. սահմանված է 170 մլն խմ՝ տարեկան:

Նշենք, որ նախորդ տարիներին, երբ հանրությունը զարմանում էր, թե ձնածածկույթն ավելի քան բավարար է ջրամբարները լցնելու համար, պատկան կառույցից նշում էին, թե գարնանն անձրևներ չեկան․ ձյունը կա′մ գոլորշիացավ, կա′մ ներծծվեց հողի մեջ:

Պարոն Արսեն Հարությունյանը պարզապես կրկնում է այն, ինչ ընդունված է Ջրպետկոմում, թեև Արսեն Հարությունյանն այս անգամ, ինքնատիպության համար, կարող էր այլ բան հորինել՝ լրացուցիչ ջրառի համար, սակայն երևակայությունը երևի թե չի բավարարել, հակառակ դեպքում՝ չէր կրկնի այն, ինչ վաղուց անցել-գնացել ու մաշվել է:

Պարզապես ակնհայտ է, որ Սևանի քիչ թե շատ բարձրացումը ձեռնտու չէ մեր երկրին և որոշ անձանց, ինչի համար էլ Արսեն Հարությունյանը հրապարակայնորեն ստում է, և որ ամենակարևորը, աչքն էլ չի թարթում:

Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել էր «գմփացնել» ոռոգման համակարգը, թարգմանենք՝ որոշվել էր ոռոգման ջրով ապահովել ողջ Հայաստանը: Իհարկե, տեսան, որ դա խելքին մոտիկ չէ, ոռոգման ջրի հարցն ավելի լուրջ է, քան պարզապես «գմփացնելը»:

Այս տարիներին ոռոգման ջրի հաշվին զգալի թվով մեծ ու փոքր օղակների պաշտոնյաներ սնվել են և այսօր էլ սնվում են, և այդ զարգացած համակարգը չէր կարող մեկ օրում «գմփալ»: Դա է պատճառը նաև, որ ոռոգման որակը բարելավվելու համար անում են ինչպես միշտ՝ սուտ են խոսում, որ գողանան, կամ գողանում են և սուտ են խոսում:

Այսօր էլ գյուղեր կան, որ ոռոգման ջուր չունեն ընդհանրապես, տարբեր մարզերում գյուղեր կան, որտեղ ջուր են տալիս 20 օրը մեկ անգամ, այն էլ՝ ձևի համար:

Այս տարիներին ոռոգման ջրի համար վեճերը դեռևս նորմալ են դիտվում, քանի որ գործը հասնում է անգամ ձեռնամարտի, ասում են նաև՝ մարդասպանության:

Իսկ ինչո՞ւ համառորեն չեն լցվում ջրամբարները․ ջրամբարների վրա ՀԷԿ-եր են կառուցված և ոռոգման փոխարեն ՀԷԿ-եր են աշխատում, իհարկե, ջրով, և այս պարագայում ջրամբարներում ջուր որտեղի՞ց:

Բացի դրանից, Սևանա լճի մակարդակը բարձրացել է և հերթական անգամ սպառնում է ափամերձ հատվածներում բիզնեսով զբաղվող հայ քաղաքական էլիտայի շահերին, իսկ ի՞նչ պետք է անել, իհարկե, բաց թողնել Սևանի ջուր և այդպես էլ անում են:

Ուղղակի Արսեն Հարությունյանը, ըստ ամենայնի, լինելով խելացի մարդ, պետք է կարողանար անկողմնակալ սուտ հորինել, որը պարզապես չի ստացվել:

NEWSPRESS.am