Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

Հայկական հարկահավաքության Ապոլլոնը

Ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ կային, որ դեռևս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանը «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ նոր շքեղ առանձնատուն է կառուցում: Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդան Հարությունյանն այս առանձնատունը կառուցում է «Գազպրոմ Արմենիայի» սեփականատեր ռուսական «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի համար:

«Ես մինչև 2016 թ. հոկտեմբեր ամիսն աշխատել եմ բիզնեսում: Եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի, ոչինչ չէի ունենա»,-հայտարարել է նա:

Ի դեպ, մինչև ՊԵԿ նախագահ նշանակվելն այդ մասին արդեն լուրեր էին պտտվում, սակայն նա այդ լուրերը համառորեն հերքում էր. ենթադրվում էր, որ ՊԵԿ նախագահ աշխատելուց եթե ձախողվի, ապա «Գազպրոմ-Արմենիա» վերադարձ չի լինի, իսկ «Գազպրոմ Արմենիան» նրան մեծահարուստ դառնալու երջանկություն է պարգևել, հրաժարվելն ուղղղակի անմտություն կլիներ, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Վարդան Հարությունյանը դարձավ ՊԵԿ նախագահ:

Շահե՞ց, թե՞ ոչ այս նշանակումից, քննարկման հարց է, սակայն ՊԵԿ շուրջ 500 մեծ ու փոքր պաշտոնյա զրկվեց աշխատանքից: Իհարկե, չի բացառվում, որ այս տարիներին ՊԵԿ-ում հավաքվել էին տարբեր կարգի և մասնագիտության տեր անձինք, սակայն շուրջ 500 հոգու աշխատանքից ազատելը դեռ չի նշանակում, որ հաջորդ 500 հոգին կլինեն ազնվության, արհեստավարժության տիպար:

Հավանականությունը մեծ է, որ նրանք էլ կգնան նախկինների ճանապարհով, սակայն այս անգամ ՊԵԿ-ը կվերածվի «գազի» կցորդիչի, ինչպես դարձավ կառավարությունը, ինչպես դարձան այն օղակներ, որտեղ գազի վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակեց գազի կառավարիչների: Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում նորաթուխ գազային կառավարիչների անձեռնահասության, մտերիմներին աշխատանքի խցկելու և այլ հերոսությունների մասին: Է եթե այդպես պետք է իրենց պահեին, գոնե տարիների փորձ ունեցողներ հաստատ կային ՊԵԿ համակարգում, որոնք էլ շարժիչ ուժն էին հանդիսանում, սակայն կրճատելով նման թվով մարդկանց՝ ՊԵԿ-ը հաստատ շատ բան չշահեց` միայն թափուր տեղեր մերձավորների համար:

Ի դեպ, Վարդան Հարությունյանը ենթադրում է, որ կարողացել է ահռելի հարստություն կուտակել, ապա կարողացել է նաև կատարելության հասնել արտաքին տվյաների գծով, նա նախօրեին լրագրողի` «դո՞ւրս եք գալու ՊԵԿ-ից, թե՞ ոչ» հարցին պատասխանել է՝ ես հեռացող պաշտոնյայի նմա՞ն եմ: Գրեթե Ապոլլոն, կամ գոնե ինքնասիրահարված Նարգիզ: Հետաքրքիր է, ըստ Վարդան Հարությունյանի՝ ի՞նչ տեսք են ունենում աշխատանքից հեռացող պաշտոնյաները:

Հաղորդենք, որ Վարդան Հարությունյանն ունի երկու առանձնատուն, երեք բնակարան և 12 հողամաս: Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 1 Range Rover 4.4 L V8, 1 Mercedes-Benz S 500 և 1 UAZ 469 տեսակի ավտոմեքենա: Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նա մի ընկերությունում 309 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմս ունի, իսկ ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություն է տվել: Վարդան Հարությունյանն ունի 8 միլիոն դրամը գերազանցող երկու ժամացույց և մեկ նկար: 2016թ. նա ունեցել է 45 միլիոն դրամ, 110 եվրո և 54 հազար ԱՄՆ դոլար: Վարդան Հարությունյանը «Գազպրոմ Արմենիա»-ն ղեկավարելով, միայն մեկ տարում վաստակել է 123 միլիոն դրամ, իսկ տված փոխառությունների դիմաց ստացել է 121 հազար ԱՄՆ դոլար եկամուտ:

Ի դեպ, նրա կենսագրության մեջ նշված չէ, որ Վարդան Հարությունյանը բիզնեսով է զբաղվել, նա եղել է միայն գազային համակարգում, ինչը ենթադրում է, որ նա հենց այս համակարգում էլ հարստացել է:

Կարող ենք հիշեցնել, որ «Գազպրոմը» մի կառույց է, որ տարիներ շարունակ թալանել է ժողովրդին` կրկնակի թանկ վաճառելով գազը, պարզապես նստած տեղում հարստացել են: Թեև հարստացել են, հիմա էլ սրտները գեղեցկություն է ուզում՝ իսկը Ոսկե ձկնիկի պառավի նման. եթե Վարդան Հարությունյանը միլիոնատեր է, ապա ըստ նրա, նաև Ապոլլոնն է. Ափսոս, որ երբեք հայելուց չի օգտվում:

NEWSPRESS.am