Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Հասմիկ Գաբրիելյանը Աշոտ Գրիգորյանի պայքարի նվիրական ընկերը մնաց մինչև իր կյանքի վերջին վայրկյանը․ ԵՀՄՖ նախագահի տեղակալ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահի տեղակալ պարոն Հարություն Առաքելյանի խոսքը՝ նվիրված տաղանդավոր երաժիշտ և փայլուն դաշնակահարուհի Հասմիկ Գաբրիելյանին

Հարգելի ներկայացուցիչներ, աշխարհասփյուռ քույրե~ր և եղբայրնե~ր

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը խոր կսկիծով տեղեկացնում է իր երկարամյա և նվիրյալ անդամի՝ Հասմիկ Գաբրիելյանի անժամանակ մահվան գույժը, որը ցնցել է մեր հոգիները…

2017 թվականի հունիսի 27-ին, երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո դադարեց բաբախել մեր սիրելի Հասմիկի սիրտը, որը տասնամյակներ իր բարությամբ և մարդասիրությամբ գերել էր հազարավոր հոգիներ և՛ Հայրենիքում, և՛ Սփյուռքում…

Ծնվելով և մեծանալով աշխարհահռչակ մտավորականի ընտանիքում՝ նա բնակա-նաբար ևս դարձել էր մտավորական երաժշտության ասպարեզում:

Դառնալով վիրտուզ դաշնակահար՝ Հասմիկ Գաբրիելյանը իր փառավոր գործունեության ընթացքում տվել է միմիայն բարեգործական բազմաթիվ համերգներ եվրոպական տարբեր բեմերում, քանի որ այդպիսին էր նա: Նրա առաքելությունը բարություն և դրական էներգիա տարածելն էր իր ողջ գիտակցական կյանքում…

Եվ նույնիսկ իր հիվանդության գոյության պարագայում և կեղեքող ցավերի մեջ նա շարունակաբար իր օգնությունն էր առաջարկում ու մատուցում կարիքավոր մարդկանց…

Երիտասարդ տարիքում Հասմիկ Գաբրիելյանը, իր համեստության, ազնվափայլ և գերազնիվ կեցվացքով հանդերձ, որպես կյանքի ընկեր ընտրեց դոկտոր Աշոտ Գրիգորյանին, միաժամանակ դառնալով նրա պայքարի նվիրական ընկերը մինչ իր կյանքի վերջին վայրկյանը…

1993 թվականին, իր ամուսնու և երկու գեղեցկադեմ հրաշամանուկ աղջիկների հետ, հարկադրաբար լքելով hայրենիքը՝ բնակություն հաստատեց Սլովակիայում, և, որպես նոր միջավայր, այդ երկում նրանց շրջապատող մարդիկ բավականին շուտ զգացին Հասմիկ Գաբրիելյանի նույն բարեկամեցողությունը, առաքինությունն ու ազնվականությունը…

Արդյունքում Սլովակիա տեղափոխված նոր հայկական ընտանիքը, Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ, միանգամից շրջապատվեց անվանի մտավորականներով, քաղաքական և դիվանագիտական գործիչներով, քանի որ Գրիգորյան ընտանիքին պատկանող տունը կարծես դարձել էր Հայաստանի մի մասնիկ, որտեղ կազմակերպվում էին հայկական երեկոներ՝ հայկական ուտեստների մատուցմամբ…

Իսկ եթե հակիրճ՝ ապա Գրիգորյան ընտանիքի կողմից շուրջօրյա քարոզվում էր բազմադարյա հայկական մշակույթը…

Հասմիկի կատարումները հիպնոզացնում էին ներկաներին, և դա էր պատճառը, որ բազմաթիվ անվանի երաժիշտներ ցանկանում էին հանդես գալ Հասմիկ Գաբրիելյանի հետ, նրա ընկերակցությամբ…

Ավաղ այսօր, որպես մխիթարանք, նրան բախտ վիճակված ճանաչողներին, կարող ենք արձանագրել Հասմիկ Գաբրիելյանի թողած ժառանգությունը՝ սիրո, բարության, մարդասիրության առաքինության բարոյականության ժառանգությունը, որը նա թողեց իր վեհ ու վսեմ ընտանիքին, հարազատներին, բազմազգ ընկերական շրջապատին…

Սիրելի Հասմիկ, թող որ այսուհետ քո հոգին ճախրի լույսի մեջ և արդեն բարձունքից հետևես, տեսնես և ուրախանաս, թե ինչպես է քո ընտանիքը շարունակական դարձնում քո կողմից թողնված ժառանգությունը և կյանքի կոչում քո կիսատ թողնված ծրագրերը…

ԵՀՄՖ նախագահություն
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Բրատիսլավա, Սլովակիա