Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«ՀԺ». Սերժ Սարգսյանը նոր ցնցումնե՞ր է նախապատրաստում. ինչու որոշեցին խոշտանգել «Ծռերին»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ երեկ կատարված զազրելի բռնությունները Հայաստանի բոլոր մտածող քաղաքացիների մոտ հարց է առաջացրել` ինչ նպատակով է դա արվում:

Տարբեր վերլուծություններ և վարկածներ են շրջանառվում, սկսած նրանից, որ ոստիկաններն անտեղի չէին անի այդ ամենը, այսինքն՝ Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը և մյուսները հիմք են տվել իրենց հետ նման կերպ վարվելու համար: Վերջացրած նրանով, որ ինչ-որ նպատակով իշխանությունը սրում է «Սասնա ծռերի» շուրջ իրավիճակը: Փորձ է արվում գտնել նաև այն հարցի պատասխանը, թե որն է այդ նպատակը: Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ օրինակ նպատակը դատավարությունները, ի վերջո, փակ անցկացնելն է:

Կարող է լինել նաև վարկած, որ դատական պրոցեսի ընթացքում ի հայտ կգան որոշակի հանգամանքներ, որոնք մինչև հիմա հայտնի չեն և նոր լույս կսփռեն անցյալ տարի ՊՊԾ գնդում կատարվածի վրա, ինչն իշխանություններին այնքան էլ ձեռնտու չէ: Կարելի էր կենտրոնանալ այս վարկածի վրա, սակայն կան մի շարք այլ գործոններ, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ խնդիրն իրականում դրա մեջ չէ:

Վերլուծաբանները վաղուց գրում են, որ իշխանության տարբեր գործողություններ ներկա փուլում ուղղակիորեն կապված են 2018-ի հետ, երբ կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը և, ըստ էության, Հայաստանում նոր ղեկավար կընտրվի: Հայտնի է, որ չնայած այն բանին, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն է Հայաստանի հաջորդ ղեկավար ընտրող ուժը, Սերժ Սարգսյանի համար կան որոշակի մտահոգություններ, որ իր անձնական իշխանությանը վտանգ է սպառնում: Ըստ այդմ, քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի բոլոր գործողություններն ուղղված են այդ վտանգները չեզոքացնելուն: Առաջին հորիզոնականում այս իմաստով, իհարկե, վարչապետ Կարեն Կարապետյանն է, որը, ի հեճուկս բոլոր սպասումների, դեռևս դիմադրում է Սարգսյանին:

Շատ կարևոր են, սակայն հասարակական տրամադրությունները: Ակնհայտ է, որ իշխանությունների նպատակները, երկրում ստեղծել բարեփոխումների, հանդուրժողականության և խաղաղության մթնոլորտ, տապալվում են: Չնայած արվող որոշակի քայլերին, այդ թվում կաշառակեր դատավորների և հանրության այլ կարկառուն ներկայացուցիչների ձերբակալությունները, պետական կառույցներում աշխատաոճի փոփոխությունը և այլն, հանրային դժգոհության մակարդակը ոչ մի կերպ չի նահանջում, և մեծ հաշվով մարդիկ իրենց բավարարված չեն զգում: Սա ունի իր օբյեկտիվ պատճառները, օրինակ, որ այդ բարեփոխումների և արդարության ձեռքը ոչ մի կերպ չի հասնում մերձիշխանական օղակներին, և Սերժ Սարգսյանի հովանավորյալ կաշառակերներին: Իսկ այս փաստն արդեն բավարար է, որ մնացած տասնյակների նկատմամբ իրականացվող արդարադատությունը որևէ արժեք չունենա հանրության համար:

Այնպես որ, հանրային մակարդակում գոյություն ունեցող դժգոհությունը օր առաջ պետք է ջրի երես հանել, հասկանալու համար դրա մասշտաբներն ու հնարավոր վտանգներն իշխող ուժի համար:

«Սասնա Ծռերի» անդամների հետ կատարվողը այդ դժգոհությունը վեր հանելու եղանակներից մեկն է: Խոսքը ոչ միայն ծեծի մասին է: Նույն նպատակին են ծառայում նաև «Սասնա Ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի դատավարություններից առաջ պաշտպանների նկատմամբ կատարվող նորամուծությունները, դատարանի շենքը վարժեցրած շներ բերելը, սև դիմակներով և ավտոմատով զինված ոստիկաններ կանգնեցնելը: Կամ դատարանի բակում հայտնի փաստաբաններին հրմշտելը: Բոլոր ուղղություններով միաժամանակ արվող այս գործողությունները չէին կարող սպոնտան լինել և մեկ կետից հրահանգավորված չլինել:

Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացնում նաև Երևանի փողոցներում, պատահական մեքենաների կանգնեցնում, և խուզարկություն են իրականացնում:

Արդեն երկու օր է ոստիկանները նաև ընկել են փողոցում առևտուր անող չարքաշ մարդկանց ետևից: Կա տեսանյութ, թե ինչպես են ոտքով շրջում տատիկի` մի քանի կիլոգրամանոց ծիրանի արկղը, և այդ տատիկը, որ պետք է օրվա վերջում չոր հացի փող վաստակած լիներ ծիրանը վաճառելով, լաց լինելով գետնից հատ-հատ հավաքում է ծիրանները:

Պետք է սպասել, որ առաջիկայում այս կարգի գործողությունները շարունակվելու են: Նպատակը մեկն է, նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց ամիսներ առաջ հանրության` ըմբոստության ընդունակ շերտի ցասումը հասցնել պիկի, տեսանելի և վերահսկելի դարձնել այն, այդպիսով նաև` ժամանակ ունենալ դրա դեմ անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում