Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Շնորհավոր ծնունդդ, Արմեն ջան, ների՛ր ինձ, զավակս, ների՛ր բոլորիս․․․ Մարինե Հովհաննիսյան

Այսօր կրտսեր սերժանտ, «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի հետմահու մեդալակիր Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Արմենի մայրը՝ տիկին Մարինե Հովհաննիսյանը գրառում է կատարել՝ այն վերնագրելով «Զրույց ցավիս հետ»:

Ցավիս մեջ ծվարած փորձում եմ ետ գլորել ժամանակը․․․Երանելի օրեր էին։ Ծննդյանդ օրը քեզ ճանապարհում էինք բանակ։ Տխրությունն ու ուրախությունը շաղախվել էին միմյանց։ Դու անվերջ ժպտում էիր, հերթով փարվում բոլորիս։ Հուզված էինք, շփոթված, իսկ ես․․․ ես առիթը չէի կորցնում անվերջ դիպչել քեզ, կախվել պարանոցիցդ, շոյել գրեթե սափրած գլուխդ ու անվերջ շշնջալ ականջիդ․ «Ծնունդդ շնորհավոր բալես․․․Բարով գնաս, բարով գաս, ԱՍՏՎԱԾ քեզ հետ․․․»։

Հետո․․․հետո ես որբացա, այո՛ որբացա որդուցս՝ միակ արու զավակիցս․․․

Աշխարհում չի գտնվի այն կշռաքարը, որ նժարի ցավս․․․

«Այսօր ծննդյանդ օրն է, որդիս, շփոթված եմ, ցրված, բացակա․․․ Ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել․․․Նայում եմ դատարկ աթոռիդ, սիրտս ճմլվում է,այնպես եմ ուզում փախչել, բայց ու՞ր․․․»։

Իմ ոտքերն այլևս միայն Եռաբլուր են տանում։ Եռաբլուր՝ աշխարհի ամենախաղաղ վայրը, որտեղ բիբլիական Արարատ լեռան հայացքի ներքո բյուրավոր վարդեր լռիկ խոնարհվում են քաջերի շիրիմներին։ Այստեղ տղերքի վերջին խրամատն է․․․ Ամեն թմբի տակ մի հերոս է հանգչում․․․ հաղթանակ ու պատմություն կերտած ազգի նվիրյալ զավակներ․․․ Երիցս փա՜ռք ձեզ տղերք․․․

«Եկա այցի սուրբ շիրիմիդ, տղա՜ս, ու փլվեցի ցավից, ծնրադիր խոնարհվեցի, համբուրեցի ու կարոտս առա փոքր-ինչ։ Իմ սիրասուն զավակ, որտե՞ղ փնտրեմ քեզ, իմ հավերժի՛ ճամփորդ, սպասի՛ր կը գամ մի օր ու կփարվե՜մ կրկին կրծքիդ առնական ու կպատմեմ անվերջ կարոտներիս մասին․․․ Շնորհավոր ծնունդդ, ԱՐՄԵՆ ջան, ների՛ր ինձ զավակս, ների՛ր բոլորիս․․․»։

armen hovhannisyan1

Դու՛ իմ անսահման կարոտի վկա
Դու՛ իմ սկիզբ ու վերջ
Դու՛ իմ ամենա․․․

Ե՛ս քո մի մասնիկը
Դու՛ իմը ամբողջովին․․․

Աշխարհի գույները կտեսնեի
Միայն թե կրկին գրկեի քեզ,
Աշխարհն էնպե՜ս կգրկեի
Միայն թե կրկին տեսնեի քեզ․․․

Բառերս քո կարոտից են ծնվում,
Մտքերս քո կարոտից են հյուսվում,
Սիրտս լիքն է քո կարոտից անափ,
Քո կարոտից անվերջ հայացքս քեզ է փնտրում,
Քո կարոտի ծովում խեղդվում եմ,
Կարծես անհետանում․․․
Կանգ է առնում կյանքս կարծես քո
Կարոտների գրկում․․․
Արցունքից ծովացած աչքերով՝ ծնկած
Աղոթք եմ մրմնջում․․․
Վառվում են մոմերը հանդարտ
Ու խնկաբույր աղոթքը դանդաղ
Դեպի երկինք է բարձրանում․․․
Հեռվում պատկերդ եմ նշմարում
Անու՜նդ սրտիցս է պոկվում ԱՐՄԵՆ
Ու հրեշտակները երկնքում շշնջում են․․․ԱՄԵՆ․․․

Մարինե Հովհաննիսյան