Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Ադրբեջանը Մինսկի խմբին քթից բռնած ման է տալիս ու բանակցություններով ժամանակ շահում. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը որևէ ակնկալիք չունի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից։

Այս մասին քաղաքագետն ասաց NEWSPRESS.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Էդվարդ Նալբանդայնի հայտարարությանն, ըստ որի, հուլիսին ակնկալվում է հանդիպում՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Ըստ քաղաքագետի՝ դարձյալ շարժվում ենք «բանակցություններ՝ բանակցությունների համար» սկզբունքով։

«Նախ չեմ ուզում, որ հանդիպումը կայանա, քանի որ ամեն անգամ նման հանդիպումներից առաջ Ադրբեջանը սրում է իրավիճակը։ Մենք ունենում ենք կորուստներ սահմանին, որը մեզ համար շատ ցավոտ է։ Իհարկե, ադրբեջանական կողմին մենք պատասխանում ենք, ու Ադրբեջանը մի քանի անգամ ավելի շատ կորուստներ է ունենում, որը բացարձակ միևնույն է իրենց բռնապետի համար»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետն ընդհանրապես նման բանակցություններին Հայաստանի մասնակցությունն անիմաստ է համարում, հատկապես այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը դիվերսիաներ է կազմակերպում, իսկ Մինսկի խումբը հանդես է գալիս լղոզված անտրամաբանական հայտարարություններով։

«Մենք պետք է հասկացնենք միջնորդներին, որ այսպես շարունակել՝ հնարավոր չէ․ կա՛մ կոնկրետ պետք է նշեն, թե ով է խախտում զինադադարը, կա՛մ մենք պետք է ասենք, թե ինչի համար ենք մասնակցում նման բանակցությունների։ Ոչ միայն արդյունք չկա, այլև հակառակը՝ ավելի է վատթարանում հարաբերությունները, որոնք առանց այդ էլ ծայրահեղ վիճակում են, մարդկային կորուստներն էլ ավելանում են»,-ասաց քաղաքագետը։

Նա համոզված է, որ Ադրբեջանը Հայաստանին և Մինսկի խմբին պարտադրում է իր քաղաքականությունը։ Որպես օրինակ, քաղաքագետը հիշեցնում է անցած տարվա ապրիլյան կարճատև պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում Մինսկի խմբի համանախագահների և Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Հանդիպման ժամանակ ձեռք բերվեցին համաձայնություններ՝ ստեղծելու մեխանիզմներ, դրանք տեղադրելու և վերահսկելու այն կողմին, որը խախտում է զինադադարը: Ադրբեջանական կողմը քթից բռնած ման է տալիս և՛ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, և՛ միևնույն ժամանակ մեզ ցույց է տալիս, որ ինքն ինչ ուզում է, այդպես էլ անում է: Իսկ Մինսկի խումբն իր անհասցե հայտարարությունների արդյունքում, ուղղակիորեն և միևնույն ժամանակ ոչ բացահայտ, պաշտպանում է ադրբեջանական կողմին»,-ասաց քաղաքագետը:

Նա նկատում է՝ Մինսկի խումբը մեկ անգամ է հանդես եկել Ադրբեջանի կողմից զինադադարը խախտելու մասին բացահայտ հայտարարությամբ. այն էլ, ըստ Գագիկ Համբարյանի, չէին կարող չանել, քանի որ պաշտոնական Բաքուն հենց ինքն է առաջինը հրապարակել հայկական զինտեխնիկայի վնասման փաստը:

«Եթե նույնիսկ այս հրապարակումից հետո Մինսկի խումբը հայտարարությամբ հանդես չգար, ապա կարելի էր ճանաչել Արցախի անկախությունը և պատրաստվել պատերազմի, քան թե շարունակել բանակցությունները՝ այսպիսի միջնորդների հովանավորության ներքո»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի նպատակն է հյուծել Հայաստանը և Արցախի Հանրապետությունը, ամեն ամիս ունենալ երեք-չորս զոհ և շարունակել գտնվել այսպիսի ծանր սոցիալ-տնտեսական վիճակում:

«Այն, որ մենք հյուծվում ենք, ինքնըստինքյան լիովին համընկնում է պաշտոնական Բաքվի և Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական դոկտրինայի հետ: Այսինքն՝ իրենց քաղաքականությամբ՝ մարդկային կորուստների ձևով վնաս են տալիս մեր բանակին, այն դեպքում, երբ փաստացի պատերազմ չկա, բայց մենք երեք-չորս ամսվա ընթացքում այքան զոհեր ենք ունենում, ինչքան զոհվում են ճակատամարտի ժամանակ: Դա Ադրբեջանի կողմից կիրառվող հատուկ ծրագիր է մեր դեմ: Ադրբեջանը շատ վաղուց է բանակցությունները օգտագործում իր սեփական շահերն առաջ տանելու համար»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը շեշտեց այն հանգամանքը, որ Ադրբեջանը դեռևս 1994 թվականից սկսած երբևէ չի թաքցրել, որ բանակցություններն իր համար պատրվակ է, որպեսզի ադրբեջանական կողմը վերազինի իր բանակն, ու ավելի պրոֆեսիոնալ դարձնել այն, որպեսզի գերակայություն ունենա Հայաստանի նկատմամբ թե՛ տնտեսական, թե՛ դեմոկրատիկ առումներով, որը թեև միշտ ունեցել է, սակայն այժմ կրկնապատկում է:

«Հիմա ադրբեջանական կողմը, օգտվելով նավթից և գազից ստացած գումարներից, հզորացնում է իր բանակը, բավական արդյունավետ արտաքին քաղաքականություն է վարում՝ ի տարբերություն Հայաստանի… Մենք բավական մեծ վտանգների առաջ ենք կանգնած»,- նշեց քաղաքագետը:

Աստղիկ Ստեփանյան