Մահացել է մանկագիր Ղուկաս Սիրունյանը
Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 68-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, 1980 թվականից ՀԳՄ անդամ Ղուկաս Սիրունյանը:
Հայաստանի գրողների միության վարչության հաղորդմամբ` Ղուկաս Սիրունյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Երևանի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, հուլիսի 3-ին ժամը 18.00-ից, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 4-ին, ժամը 12.00-14.00-ին, Հայաստանի գրողների միությունում։
Հուղարկավորությունը տեղի կունենա Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։