Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

«Чья бы корова мычала, твоя бы молчала…». Սամեդ Սեիդովը դասական լկտի թուրք է. քաղաքագետ

Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի երկու բնակչի զոհվելուն են անդրադարձել նաև ազերի երեսփոխանները։

Բավական ակտիվացել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, ով հայտարարել է, թե հայերի վայրագությունների մասին անպայման կտեղեկացվեն բոլոր միջազգային կառույցները, իսկ դեպքը կքննարկվի ԵԽԽՎ մոտակա նստաշրջանում։ «Այդ կնոջ և երեխայի թափված արյունը չպետք է ապարդյուն անցնի»,-հայտարարել է Սեիդովը։

Սամեդ Սեիդովը, դասական լկտի թուրք է… դա բոլորին է հայտնի։ Սույն ստահակի համար մարդկային ողբերգությունն ընդամենը շահարկման առարկա է,որը նա չի էլ թաքցնում։ Ալիևյան սույն սազանդարին կարելի է պատասխանել խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովի բառերով՝ «Чья бы корова мычала, а твоя бы молчала…»։

Ազերի այս երեսփոխանը ԵԽԽՎ-ում առաջնայինը պետք է պատասխանի, թե ինչու՞ է Իլհամ Ալիևը խաղաղ բնակավայրերը դարձրել կրակակետեր և այդպիսով վտանգում է բնակիչների անվտանգությանը։ Մի թե Իլհամը երազում էր,որ արցախյան կողմը թույլ կտա, որ այդ բնակավայրերը երկար ժամանակ մահ սփռեն հայկական դիրքերի վրա։ Հետաքրքիր է նաև իմանալ,թե ինչո՞վ է տարբերվում ազերիների կողմից սպանված 12-ամյա Ներքին Ճարտար գյուղի բնակիչ Վաղարշակ Գրիգորյանի դեպքը երեկ զոհված Զահրա Գուլիևայից դեպքից։ Կամ ի՞նչ տարբերություն Սաբիհա Գուլիևայի և ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակչուհի 41-ամյա Սոնյա Ռեվազյանը միջև,որը սպանվել էր ազերիների ռմբակոծության հետևանքով 2015 սեպտեմբերի 24-ին։ Ասեմ՝ տարբերությունը նրանում է, որ ՀՀ-ի և Արցախի իշխանությունները մեր ողբերգությունը շոուի չեն վերածում, իսկ ալիևան ֆաշիստական վարչակարգը, որը սեփական ժողովրդին կենդանի վանահի դերում է պահում Արցախի և Ադրբեջանի սահմանին, իր իսկ պատճառով տեղի ունեցած ողբերգությունը վերածել է շոուի՝ հրապարակելով զոհվածների և վիրավորի լուսանկարները…

Մինչև ԵԽԽՎ-ում զոհված ազերիների հարցի բարձրացումը Սամեդ Սեիդովը և նրա գործընկերները պետք է գիտակցեն, որ հայկական պատվիրակությունը իր ձեռքի տակ ունի ազերիներին պախարակող ավելի սահմռկեցուցիչ ապացույցներ… և, եթե այս երկու կանայք մահացել են հայերի հարվածից, ինչպես պնդում են Բաքվում, ապա անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմում Թալիշ գյուղի Խալափյանների ընտանիքի անդամներին, որոնք բավական ծեր էին, ազերի ասկյարները անմարդկային տանջանքների էին ենթարկել և նոր սպանել… Ծերունիների կտրված ականջները և կոտրված վերջույթները՝ ամենավառ ապացույցներ են, թե ինչի են ընդունակ հրոսակ ազերի ասկյարները 90-ն անց տարեցների նկատմամբ։ Էլ չասեմ Քյարամ Սլոյանի անդամանատված գլխի հետ ազերի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների սելֆիների մասին։

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ էին ազերիների վայրագությունների մասին, որոնք պետք է բարձրաձայնվեն ԵԽԽՎ-ում։

Ադրբեջանում վերջապես պետք է հասկանան, որ իրենց ռազմավարությունը ձախողվեց։ Հայկական կողմերը այսուհետ հարվածելու են այն ԲՈԼՈՐ կրակակետերին, որոնք վտանգ են ներկայացնում մեր զինվորների և խաղաղ բնակչության համար։ Կոչնչացվեն նաև այն կրակակետերը, որոնք գտնվում են այսպես կոչված խաղաղ բնակավայրերում, որոնք իրկանում վաղուց վերածվել են մահացու կրակակետերի։

Պատերազմական և ռազմատենչ կոչերով է հանդես եկել Միլլի Մեջլիսի պատգամավոր Արազ Ալիզադեն, ով կոչ է արել ադրբեջանական իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից և պատերազմ հայտարարել Հայաստանին։

Զավեշտալի էր Ադրբեջանի նախկին նախագահ, Հեյդար Ալիևի կողմից ազգի դավաճան հռչակված և երկիրց 20 տարի փախած Այազ Մութալիբովի արձագանքը, ում նախագահության ժամանակ 1992 թ-ին մայիսին Ադրբեջանը կորցրեց Շուշին։ Սույն տխրահռչակ ԴԱՎԱՃԱՆԸ, ով Խոջալուի դեպքերի մեջ մեղադրել էր ադրբեջանցիներին, ևս պատերազմական կոչերով է հանդես եկել…

Շոուն շարունակվում է…  ԵԽԽՎ-ում լաչառություն է անում Միլլի Մեջլիսի պատգամավոր Բահար Մուրադովան։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։