Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Ադրբեջանը փորձելու է մահմեդական աշխարհին տրամադրել ՀՀ–ի ու հայերի դեմ

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմն` այս անգամ սեփական առաջնագծի բնակավայրերն ու այնտեղ բնակվող խաղաղ բնակչությանն օգտագործում, որպես կենդանի վահան։ Բաքուն ռազմակետեր, կրակակետեր է տեղակայում հենց բնակավայրերում`հետապնդելով մի քանի նպատակ։

Նախ`Ադրբեջանի ռազմա–քաղաքական ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, որ ԼՂՀ ՊԲ–ը երբեք թիրախային կրակ չի արձակում խաղաղ բնակչության, բնակավայրերի ուղղությամբ, ինչի մասին ևս մեկ անգամ այսօր հայտարարել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, այլ պատասխան կրակ է արձակում միայն ռազմական օբյեկտների ուղղությամբ։

«Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել և, այսուհետ ևս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին»,–նշել է Մնացականյանը:

Բաքուն այսօր խաղաղ բնակչության շրջանում զոհերին ներկայացնելու է «հայկական ագրեսիայի» արդյունք` սեփական հասարակության մոտ հայատյացությունը բարձրացնելով նոր մակարդակի վրա` ներքին լսարանի համար հրեշացնելով հայի կերպարը, ինչը նշանակում է, որ հաջորդ ռազմական ագրեսիայի դեպքում`մտնելով որևէ հայկական բնակավայր նրանք կրկնելու են այն, ինչ ժամանակին արվել էր Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, ապրիլյան քառօրյա ժամանակ տարեց և անպաշտպան բնակիչների նկատմամբ Մարտակերտի շրջանում։
Երկրորդ`Ադրբեջանը միշտ էլ ղարաբաղյան հակամարտությունը փորձել է ներկայացնել, որպես քրիստոնյաների և մահմեդականների` «խաչի և կիսալուսնի» պայքար։ Օրերս գրանցված միջադեպը Բաքուն քարոզչական նպատակներով օգտագործելու է մահմեդական, թուրքական աշխարհին ՀՀ–ի, ԼՂՀ–ի, ընդհանրապես հայ ազգի դեմ տրամադրելու համար, ինչը հատկապես վտանգավոր է, եթե հաշվի առնենք հայերի ներկայությունը մի շարք մահմեդական երկրներում` Մերձավոր Արևելք, Իրան, Կենտրոնական Ասիա և այլն, բացի այդ հարևան Վրաստանում, որտեղ հայերն ու ադրբեջանցիներն անմիջական հարևաններ են` Քվեմո–Քարթլի շրջան, Թբիլիսի և այլն։

Հայերի «հրեշացման» քարոզչության շրջանակներում Բաքուն «արյունոտ» տեսարաններն ու զոհերի հուղարկավորությունը մաքսիմալ կերպով փորձելու է օգտագործել` դրա դեմ ՀՀ–ի դիվանագիտական ապարատը պետք է ակտիվորեն հակազդի, հակառակ պարագայում մահմեդական, թյուրքական աշխարհի երկրներում, որոնք առանց այն էլ վառ ադրբեջանամետ դիրքորոշում ունեն, Ղարաբաղի հարցը սկսելու է ընկալվել, որպես քրիստոնյաների պայքար մահմեդականների դեմ, ինչը կարող է հանգեցնել մի շարք երկրներում` Պակիստան և այլն, ջիհադի հայտարարմամբ ՀՀ–ի, հայերի դեմ` չպետք է մոռանալ, որ նույն Պակիստանը զինում է Ադրբեջանին, ՀՀ–ի հետ դիվանագիտական կապեր չի հաստատել , ճանաչել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունն» ու նրանց տարածքում են կենտրոնացել մի շարք ծայրահեղ իսլամիստական կազմակերպություններ, մզկիթներում տարվում է ակտիվ քարոզչություն`տարբեր նպատակներով։

Արտյոմ Բալասանով