Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Երիտասարդ դատավոր Հայարփի Զարգարյանը շրջանցե՞լ է օրենքը

Նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը և Լուսինե Ավագյանն ամուսնալուծվել են 2016 թվականին․ գույքային վեճերից բացի, ամուսինները փորձում են կարգավորել նաև 8-ամյա երեխայի խնամքի և բնակության հարցերը։ Այս մասին NEWSPRESS.am-ին հայտնեց ինքը՝ Արսեն Ավագյանը՝ «Տուգոն»։

Նշենք, որ և Արսեն Ավագյանը և Լուսինե Ավագյանն առանձին հայցադիմումներ էին ներկայացրել՝ երեխայի բնակության վայրը սահմանելու վերաբերյալ։ Հայցադիմումները ներկայացվել են Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարան՝ տարբեր դատավորների մոտ։ Լուսինե Ավագյանի հայցը քննվում է դատավոր Հայարփի Զարգարյանի, իսկ Արսեն Ավագյանի հայցադիմումը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի մոտ։

Արսեն Ավագյանը մեզ հայտնեց, որ գույքի և երեխայի խնամքի միջև կապ կա․ «Այն հասցեն, որ Լուսինե Ավագյանը խնդրել է սահմանել որպես երեխայի բնակության հասցե, տրված է վարձակալությամբ և իմ ու նախկին կնոջս միջև հանդիսանում է գույքային վեճի առարկա։ Ես դիմել եմ այլ հայցադիմումով դատարան՝ ամուսնության ընթացքում ձեռքբերած գույքը բաժանելու պահանջով»։

Ըստ Ավագյանի՝ նախկին կինն իրավունք չունի բնակվելու նշված հասցեում և երեխայի համար ևս չի կարող պահանջել այդ հասցեն սահմանել որպես բնակության վայր, քանի դեռ գույքը չի բաժանվել։

«Երեխաս գրանցված է Ձորաղբյուրում՝ մորս պատկանող տանը, որտեղ մինչև ամուսնալուծությունը բնակվում էր իմ ընտանիքը»,- ասում է Ա․ Ավագյանը՝ հավելելով, որ երեխայի բնակության վայրի հետ կապված գործընթացի շրջանակներում արգելվում է Արսեն Ավագյանին երեխայի հետ մեկնել արտերկիր, սակայն մի օր պատահաբար հանդիպելով փողոցում՝ երեխան փաթաթվում է հորը, և հայրը նրան տուն է տանում։

Այս ընթացքում երեխան հեռախոսով շփվում է մոր հետ, սակայն հեռախոսազանգերը լինում են գիշերը ժամը 24-ից հետո, երբ երեխան արդեն քնած էր, և սկսած այս տարվա հունիսի 3-ից, երեխան բնակվում է հոր մոտ։

«Այս ընթացքում Լուսինե Ավագյանը միջնորդություն է ներկայացնում տեսակցության կարգ սահմանելու վերաբերյալ՝ մինչև դատական գործի ավարտը։ Տեսակցության կարգ է սահմանվում՝ երկուշաբթի՝ առավոտյան ժամը 10-ից, մինչև հինգշաբթի ժամը 22-ը։ Երեխան գիշերակացով պետք է մնա Լուսինե Ավագյանի մոտ, սակայն չի նշվում, որ եթե չվերադարձնի երեխային՝ ինչ է սահմանվում։ Կարճ ասած՝ դատավոր Հայարփի Զարգարյանը բավարարում է միջնորդությունը»,- ասում է Ա․ Ավագյանը՝ հավելելով, որ ըստ այդ որոշման՝ դատավորը դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ հայց է ներկայացված բնակության վայրը որոշելու վերաբերյալ, սակայն որոշում է կայացվել սահմանել տեսակցության կարգ, որոնք տարբեր բաներ են։

«Ես կարող եմ հավելել, որ այդ բնակարանը, որ նախկին կինս նշում է՝ որպես երեխայի բնակության վայր, տրված է վարձով և որտե՞ղ պետք է երեխան բնակվի՝ վարձակալությամբ տրված տա՞նը»,- հարցնում է հայրը։