Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

Հեքիաթ Էջմիածնի քաղաքապետի մասին

Ժամանակ առաջ փոքր երկրի փոքր քաղաքի կողքի գյուղում բնակվում էր մեկ խելացի մարդ։ Անկեղծ, ինչու խելացի, որովհետև երբ եկավ քաղաքագլուխ ընտրելու ժամանակը, մարդիկ տեսան, որ այս գյուղի անկյունի մարդն այնքան բուհ է ավարտել, որքան իր իսկ գլխի մազերն են ու եզրակացրին՝ նա է այդ խելացին։

Նա ոչ միայն բազմաթիվ բուհեր էր ավարտել, նաև՝ գերազանց էր ավարտել․ էլի եզրակացրին՝ համարյա գիտնական Էյնշտեյն։

Ու նրան դրեցին պատգարակի վրա ու բերեցին ձգեցին քաղաքապետարան։ Նրա ճանապարհը զարդարեցին ծաղկաշղթաներով և արմավենու ճյուղերով, իսկ նրա գլխի վրա պահած ունեին ամպհովանի։

Ի դեպ, նա զարմացնում էր շատ վաղ տարիքից՝ բարուրից պատերազմի մասնակցի իր կենսագրությամբ։ Ըստ կենսագրության՝ նա բարուրից Սասունցի Դավթի նման սուրն առել-ընկել է պատերազմի դաշտ, հաղթել բոլոր ճակատամարտերում, դուրս քշել թշնամյաց և փառքով-պսակով վերադարձել օրորոց։

Ու նա այդ տարիքում արդեն այնքան մեդալ ուներ, որ ամեն օր փոխում էր և հերթով ցուցադրում քաղաքի բնակիչներին՝ ի փառս իր բոլոր-բոլոր հաղթանակների, նաև իր բոլոր-բոլոր սովորած-ավարտած-դիպլոմավորված բուհերի։

Սակայն այդ փոքրիկ քաղաքի բնակիչներին հիասթափություն էր սպասվում, քանի որ այդ խելացի մարդուն, պարզվեց, մազերի քանակով ավարտած համալսարանները չեն օգնել, և հետո, ինչպես պարզվեց, պարզապես դիպլոմներ է գնել։ Եվ քանի որ արդեն շատ ուշ էր քաղաքագլխից ազատվելու համար, ապա նա մնաց քաղաքագլուխ՝ փորձանք քաղաքի բնակիչների գլխին։

Եվ նա այդ քաղաքի բոլոր-բոլոր շինությունները գնեց, բոլոր-բոլոր տներն իրենով արեց, քաղաքից փողը կուտակեց, պարիսպներ շարեց՝ քաղաքացիներից ազատվելու համար ու եղավ ինքն իրեն քաղաքագլուխ։ Քաղաքագլխին, սակայն, չէին օգնել նաև ծաղկաշղթաներն ու արմավենու ճյուղերը․ նա երբ խոսում էր, ապա բերանից գորտեր ու դոդոշներ էին թափվում, և երբ քայլում էր տատասկ ու փուշ էր բուսնում այդ քաղաքի փողոցներում։

Բնակիչները փորձեցին ամեն կերպ դուրս քշել իրենց քաղաքից չհաջողված գիտնականին, բարուրից՝ Ալեքսանդր Մակեդոնացուն, սակայն արդեն ուշ էր՝ չկարողացան։

Մարդիկ փորձեցին ուժի դիմել, քանի որ այլ ճանապարհ չկար և զոռով նրան դուրս քշել քաղաքապետարանից, սակայն նա արդեն կուտակել էր զենք ու զրահ, ասպետին վայել հանդերձանք՝ համաքաղաքացիների դեմ մարտնչելու համար։ Եվ մարտնչեց՝ թե′ սեփական քաղաքացիների, թե′ քաղաքագլխի պաշտոնին հավակնող քաղաքացիների դեմ։

Եվ հետո, ինչպես պարզվեց, նա իր քաղաքագլխությունն ամրագրել էր երկնքում, ստացել կնիք և հրամանագիր, այնպես որ՝ նա մնաց որպես փորձանք քաղաքի գլխին հավիտյանս հավիտենից։

Ամեն։

NEWSPRESS.am

Տիգրան Սարգսյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Գեներալի մասին հեքիաթն՝ այստեղ

Շարմազանովի մասին հեքիաթն՝ այստեղ

Լֆիկի մասին հեքիաթն՝ այստեղ

Գալուստ Սահակյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Հովիկ Աբրահամյանի մասին հեքիաթն՝ այստեղ