«Հրապարակ». Մարտուն Գրիգորյանը քաղաքականությունից հույսը կտրել է՝ լայն թափով բիզնես գործունեություն է ծավալում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲՀԿ-ից դուրս եկած, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պարտության մատնված Մարտուն Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, քաղաքական ասպարեզում վերստին հայտնվելու հույսը կտրել է և լայն թափով բիզնես գործունեություն է ծավալում:
Նա ընդլայնել է իր բիզնեսը և վերջերս «Տրանս Տաքսի» անունով ևս մեկ տրանսպորտային կազմակերպություն է հիմնել, որը տարբեր ուղղություններով տաքսիներով ուղևորափոխադրումներ է իրականացնելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: